Նախագահի և վարչապետի միջև հակասություններ չկան
«Շատ լավ, աշխատանքային, գործնական, հարգալից»:
Այսպես արձագանքեց վարչապետ Կարեն Կարապետյանը լրագրողների դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանի ու իր միջև լարված հարաբերություններ են:
Վարչապետ Կարապետյանը եկել էր մասնակցելու Երևանի քաղաքապետի երդման արարողությանը, որից առաջ էլ պատասխանեց լրագրողների հարցերին։
Վարչապետը վստահեցրեց նաև, որ նախարարներին նշանակելիս իր և նախագահի միջև հակասություններ չեն եղել։