«Երկիր Ծիրանի»-ն բոյկոտում է Երևանի քաղաքապետի երդման արարողությունը (տեսանյութ)
«Երկիր Ծիրանի»-ն բոյկոտում է Երևանի քաղաքապետի երդման արարողությունը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է կուսակցության ղեկավար, Երևանի ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանը։
Նա հայտնել է նաև, որ նիստ են հրավիրել հրավիրել է լրագրողներին լուսաբանելու։
«Խնդրում եմ թույլ տվեք գնալ և աշխատել, իսկ եթե հարցեր ունենք կարող եք գալ մեր աշխատասենյակ»,- ասաց Զարուհի Փոստանջյանը։
Ի դեպ՝ ավագանու ընդդիմադիր անդամներից առաջինը եկել է Անահիտ Բախշյանը, նա նշել է, որ եկել է աշխատանքի, իսկ երդման արարողությանը մասնակցելը ևս մտնում է իր աշխատանքի մեջ։
Տեսանյութը՝ hraparak.am-ի։