Զոհվելուց հետո նրա պակասը շատ էինք զգում. Աշոտ Շամիլյանի ընկերները հիշում են (տեսանյութ)
Աշոտ Շամիլյանը ծառայում էր Երևանի ներքին գործերի վարչության պետավտոտեսչության բաժնում: Օրինակելի ծառայող էր, իսկ երբ սկսվեց Արցախյան պատերազմը, դարձավ նաեւ հայրենիքի սահմանները պաշտպանող զինվոր՝ միլիցիայի աշխատակիցների հետ հերթափոխով պարբերաբար մեկնելով Արցախ, Հայաստանի սահմանամերձ տարածքներ:
«Երբ տանն ասաց, որ մամա, մեկնում եմ Ղարաբաղ, առաջին բառս սա էր՝ քո երեխաների մասին մտածե՞լ ես, երեքն են, ով է պահելու… «Մամա, գնալու եմ»՝ պնդեց: Նրա հայրենասիրությունը զսպել հնարավոր չէր: Հասկանում էի, որ Արցախն ազատագրել է պետք, բայց երբեք չեմ պատկերացրել, որ որդիս կարող է զոհվել: Անցել է քսաներեք տարի, բայց չեմ կարող Աշոտ անունը օրը տասը անգամ չարտասանել. հարսներին կլինի, հարևաններին կլինի՝ առաջինը նրա անունն եմ տալիս: Ես և՛ հպարտ եմ, և՛ շնորհակալ իմ տղայի նման հերոս տղաներից: Նրանք հիմա իրենց հավերժությունից հսկում են մեր երկիրը, մեր Արցախը, մեր հաղթանակը»,- ասում է հերոսի մայրը, ու ցանկությունդ մեկն է՝ խոնարհվել նրա ցավի ու հպարտության առաջ…
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: