Պուտին-Թրամփ հանդիպումը կկայանա հուլիսին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսին:
Այդ մասին RT-ի փոխանցմամբ՝ հայտնել է ԱՄՆ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը:
հանդիպումը տեղի կունենա Գերմանիայում կայանալիք «ՄԵծ քսանյակի» գագաթաժողովի շրջանակում:
Ուրբաթ օրը ԱՄՆ աշխատակազմի ներկայացուցիչը լրագրողներին հայտնել էր, որ ԱՄՆ նախագահը մտադիր է հանդիպել Պուտինի հետ իր օտարերկրյա այցի ընթացքում: