8 մարդ ձերբակալվել է Իրանում տեղի ունեցած ահաբեկության գործով
Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչության կասկածանքով Իրանի իրավապահ մարմինները ձերբակալել են ութ մարդու:
Իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է արդարադատության նախարարության ներկայացուցիչը:
Ձերբակալվածներին կասկածում են հարձակումներ իրականացրած ահաբեկիչներին աջակցելու մեջ:
Հիշեցնենք, որն հունիսի 7-ին Իրանի խորհրդարանում տեղի է ունեցել հրաձգություն, որի հետևանքով զոհվել էր 17 և վիրավորվել 43 մարդ: