Երկրաշարժի հետևանքով Արթիկի շենքերից մեկի տանիքից քարեր են թափվել. Shamshyan.com
Հունիսի 7-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում երկրաշարժի ցնցումներ էին գրանցվել, ինչի հետևանքով Արթիկ քաղաքի Լմբատ 1-ին թաղամասի թիվ 13 շենքի տանիքից քարեր են թափվել: Այս հայտնում է shamshyan.com-ը:
տեղաբնակները բազմիցս անգամ դիմել են պատկան մարմիններին, Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարակյանին և հայտնել, որ շենքը վթարային է և օրերից մի օր կփլուզվի: Բնակիչները բարձրաձայնում են նաև, որ մի քանի ամիս հրաժարվել են կոմունալ վճարումներ կատարել, ինչից հետո գումար են հավաքել և փորձել վերանորոգել տանիքի մի մասը, սակայն կրկին ոչ ոքից աջակցություն չեն ստացել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: