«Հրապարակ». Քաղաքական էլիտան հունիսին խնջույքների մեջ է
«Ինչպես հայտնել էինք, հայ քաղաքական էլիտան հունիսին խնջույքների մեջ է: Մամուլն արդեն գրել է, որ Գագիկ խաչատրյանի դստեր հարսանիքը հետաձգվել է, քանի որ թոռան մոտ առողջական խնդիրներ են հայտնաբերվել:
Առաջիկայում երգչուհի Նառայի դստեր հարսանիքն է: Հունիսի 8-ին էլ գործարար, «Լյուքս» խանութների ցանցի, coffee shop սրճարանի սեփականատիրոջ՝ Լյուքսի Արմենի դստեր հարսանիքն էր, որը տեղի է ունեցել Երուսաղեմում՝ նեղ շրջապատով:
Ի դեպ, հուլիսի 24-ին էլ Սուքիասյանների եղբայրներից մեկի՝ էդուարդ Սուքիասյանի տարեդարձն է: Նա դառնում է 50 տարեկան: Գործարարների ընտանիքը խնջույքն անելու է Ծառուկյանի «Փարավոնում»՝ հրավիրելով երկրի ղեկավարությանը, բազմաթիվ պաշտոնյաների: Կմասնակցեն ոչ միայն հայ աստղեր, այլև արտերկրից հրավիրվածները, օրինակ՝ Քրիստինա Օրբակայտեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: