«Ֆանտա» և «Կոլա» ընպելիքների հետ կապված տարօրինակ դիտարկում
ՀՀ ներմուծվող «Ֆանտա» և «Կոլա» ընպելիքների այս նմուշների հետ կապված մի տարօրինակ ու հակասանիտարական բան եմ նկատել.
ուրեմն դրոշմապիտակները ձեռքով փակցված են տարային այն հատվածում, որը նախատեսված է խմելու համար: Բելոռուսից ներկրվող ապրանքը ՀՀ-ում վաճառքի համար մաքսազերծվում և դրոշմապիտակ է փակցվում:
Խնդիրը հատկապես ակտուալ է ամռան շոգին, երբ նշված խմիչքներն ունեն մեծ պահանջարկ: Ինչևէ կցանկանայի հրավիրել պատկան պարմինների և ոլորտի պատասխանատուների ուշադրությունը:
Հ.Գ Իհարկե հաճելի չէ, երբ ուզում ես խմել սառը «Կոլա»-ն ու միաժամանակ պատկերացնում, թե ում անհայտ ծագման մատներն են փակցրել այդ դրոշմապիտակները. ուղղակի դա կարելի է տարրայի այլ հատվածում փակցնել և վերջ…

Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան էջից: