Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում գերի պահվող Արսեն Բաղդասարյանին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի ներկայացուցչության աշխատակիցներն այցելել են հայ զինծառայողին, որը 2014 թվականի դեկտեմբերից գերի է պահվում Ադրբեջանում:
Ինչպես ԱՊԱ գործակալությանը հայտնել է ԿԽՄԿ-ի ադրբեջանական ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան, այցելությունը տեղի է ունեցել մի քանի օր առաջ:
«ԿԽՄԿ աշխատակիցների միջոցով գերին և նրա ընտանիքը փոխանակվել են տեղեկատվությամբ»,- ասել է նա:
Հուսեյնովան նշել է, որ այցն իրականացվել է ԿԽՄԿ ստանդարտ ընթացակարգերի համաձայն:
Հիշեցնենք, որ ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանը գերեվարվել էր 2014 թվականի դեկտեմբերի 26-ին: 2015 թվականի մայիսին Գյանջայի ծանր հանցագործությունների գործերով դատարանը նրան դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ դիվերսիոն գործողություններ կատարելու մեղադրանքով: