«Ես չունեմ մեկ միլիոն դոլար՝ արտերկրից երգիչ բերելու համար»․ Սամվել Ալեքսանյանը՝ աղջկա հարսանիքի մասին
Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը հերքում է լուրերն այն մասին, թե իր աղջկա հարսանիքին Ջասթին Թիմբերլեյքը երեգել է։ Այս մասին նա ասաց ԱԺ-ում լագրողների հետ զրույցի ժամանակ։
«Հայ երգիչներ են եղել, հենա հոպարս էլ էր ներկա»,-մանրամասնեց նա՝ նկատի ունենալով այդ պահին իր կողքին կանգնած «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանին։
Վերջինս էլ հաստատեց Ալեքսանյանի խոսքը՝ հավելելով, որ դրսից հրավիրված երգիչը միայն Ալեքսանդր Սերովն էր։
Սամվել Ալեքսանյանն էլ իր հերթին ավելացրեց․ «Հենց ընենց ընկերս ա բերել իրա կողմից․․․ Ես չունեմ մեկ միլիոն դոլար՝ արտերկրից երգիչ բերելու համար։ Ախր էդ մի միլիոն դոլարը, որ ես երգիչի տայի, դրա տեղը մի հատ լավ արտադրություն կասեի, երեխեքը կդնեին, իմ համար էտի եքա փող ա, մի հատ լավ տրիկոտաժի մի 500 տեղանոց արտադրություն կդնեի»: