Հունիսի 9-ը ընկերների միջազգային օր
Ընկերության միջազգային օրն ընդունվել է նրա համար, որ հիշեցնենք մեր ընկերներին այն մասին, թե որքան կարևոր է նրանց գոյությունը մեզ համար:
Հունիսի 9-ին նշվում է Ընկերների միջազգային օրը: Աշխարհի բոլոր ժողովուրդները բոլոր ժամանակներում շատ բարձր են գնահատել ընկերությունը՝ այն համարելով բարոյական և սոցիալական մեծագույն արժեք:
Որպես կանոն, սակայն, իսկական ընկերությունը միշտ համարվել է հազվադեպ երևույթ: Բնական է, որ շատ ժողովուրդներ մեզ են թողել նաև ընկերության թեմայով ասացվածքներ, առակներ, տարբեր պատմություններ: