«Նոր պատգամավորներ են եկել, էդ հարցերը նրանց տվեք»․Գալուստ Սահակյան
Հակակոռուպցիոն մարմնին վերաբերող հարցերը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը համարումէ մանր յարցեր, որոնք իրեն չպետք է ուղղել։
Այդ մասին նա ասել է ԱԺ-ում լրագրողնրի հետ զրույցի ժամանակ։
«Դրանք մանր, փոքր հարցեր են, դրա համար նոր պատգամավորներ են եկել, էդ հարցերը նրանց տվեք»,-ասել է Գալուստ Սահակյանը և հավելել, որ քաղաքական գործիչները խոսել են այդ մասին և, որ ինքը ավելացնելու բան չունի։
«Կոռուպցիայի կանխարգելման մարմինն ի՞նչ կարող է անել, նման մարմիններ, խորհուրդներ ունեցել ենք, բայց ըստ էության որևէ էական փոփոխություն չենք տեսել» հարցը՝ Գալուստ Սահակյանն անվանեց «շատ պուճուր»:
«Շատ պուճուր և չհասկանալի հարցեր եք տալիս, երբ որ հարցերը կպատրաստեք ինձ տալու, կպատասխանեմ»,- ասաց նա: