ԱԺ արտահերթում ընդունվեց «Կոռուպցիայի կանխարգելիչ հանձնաժողովի մասին» նախագիծը
Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեցին «Կոռուպցիայի կանխարգելիչ հանձնաժողովի մասին» և կից ներկայացված հարակից օրենքների նախագիծը։
«Կոռուպցիայի կանխարգելիչ հանձնաժողովի մասին» նախագիծն ընդունվեց 92 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահձայների հարաբերակցությամբ։
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին օրենքի նախագիծը՝ 58 կողմ, 31 դեմ, ձեռնպահ՝ 0 ձայների հարաբերակցությամբ։
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը՝ 57, կողմ, 24 դեմ, 0` ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: