«Ֆայրբըրդ Էյայ»-ը ՀԷՑ-ին ավելի քան 244 մլն դրամ է վճարել սպառած էլեկտրաէներգիայի դիմաց. Ռոմանոս ՊետրոսյանԳազի թանկացման վտանգը Հայաստանում․ ԿԲ-ն պատրա՞ստ է դիմակայել գնաճինՍտամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը վերցվել է ուժեղացված հսկողության տակ
Կնոջը հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և խուլիգանություն կատարելու հոդվածների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ
Կիսագրագետ անհատներին որպես գիտական ներկայացնելը հազիվ թե հատուկ նպաստ բերեն «աղվանականացման» քաղաքականությանը, որին լծվել է Ադրբեջանը
Թուրք քաղաքական վերլուծաբանները մանրամասներ են հայտնում թուրք-ադրբեջանական լարված հարաբերությունների մասինԼոռու մարզում բախվել են Scania կցորդիչով բեռնատարը և Honda Elysion-ը․ 4 վիրավորներից 3-ին պարեկներն են հասցրել հիվանդանոցՇատերն են ասում՝ հեղափոխություն արեցինք, էլի դաշնակներն ու հանրապետականներն են. հիմա ի՞նչ անեմ, հանե՞մ էս մարդկանց աշխատանքից. ՓաշինյանՀռոմի պապը զանգել է ԶելենսկունԿենտրոն վարչական շրջանում մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա՝ թողնելով տելեգրամյան ալիքի հղումՖրանսիայի Ռեն քաղաքում արմատականների խմբերը հատուկ տեխնիկայի կիրառմամբ հարձակվում են իրավապահների վրա
Ինչպես են ՀՀ սահմանը հատած, Շաքի մտած ադրբեջանցի զինծառայողին. բացառիկ տեսանյութ
Թոշակառուների հետվճարի ծրագիրը կշարունակվի ևս 3 տարի
Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքում տեղադրվել է հայկական խաչքար՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ․ տրվել են կարգադրագրերԻ պատասխան Փաշինյանի՝ ընդդիմադիր պատգամավորը հրապարակել է անուններ, ովքեր ենթարկվել են ճնշումների (տեսանյութ)Թոշակը բարձրացրել են 1 000 դրամով, իրենց աշխատավարձերը՝ միջինը 1 միլիոն դրամով․ Արման Աբովյան
6-10 ամիս առաջվա հարցումներով՝ հայ ժողովուրդն իր անվտանգությունը կապում էր Մակրոնի հետ, որին սեփական դպրոցականները հեռացնում են պատմությունից. Վահե Հովհաննիսյան
Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային գավաթներինԱյս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Արմավիրի մարզպետՀամայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. ԻոաննիսյանԺամանակն է, որ Ուկրաինայի անունից բանակցություններ վարի մեկ ուրիշը․ Թրամփ Վայոց ձորում ընձառյուծ են ֆիքել, որին անվանել են Աղասի
«Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում. Գարեգին Պետրոսյան
Վթարի հետևանքով բազմաթիվ հասցեներում ջուր չի լինիՀանրային տրանսպորտում հայտնի միջադեպւի մասնակից տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆՔննարկվել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍուրեն Պապիկյանը մեկնել է ՉեխիաԳրիբոյեդով-Խորոնք ավտոճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա զnհՌուսաստանն ու Իրանը երբեք այնքան սերտ չեն համագործակցել, որքան հիմա. Աբբաս ԱրաղչիԱյսօր հնարավոր է անձրև«Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անցՓաշինյանը կոչ է անում բողոքի ակցիաներ կազմակերպել Վաշինգտոնը կարող է անհապաղ ավարտել Իրանի դեմ ռազմական գործողությունը. Թրամփ
Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը
Ավտովթար․ բախվել են «Lexus»-ը և «Opel»-ը, վիրավոր կաԿոչ եմ անում քվեարկել այդ ՔՊ–ական թեկնածուի դեմ․ Կեցցե՛ ժողովրդավարությունը. ՓաշինյանԱնդրեասյանի կոռուպցիոներ ընկերուհին նոր պաշտոն է ստացել․ «Ժողովուրդ»Փարիզը շուտով կարող է դառնալ մահմեդական քաղաք. ԹրամփՀրաժարականագրության ժանրում նոր ոճ, որը դժվար է անգամ բնորոշել «քծնաքննադատություն». «Փաստ»Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՄոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են. «Հրապարակ»Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ»
Հասարակություն

«Երիտասարդ կանանց խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակ»-ի դափնեկիրները հայտնի են

«Դեմոկրատիան Այսօր» ՀԿ-ն վեցերորդ անգամ շնորհեց «Երիտասարդ կանանց խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակ»-ը:

Այս տարի խաղաղության մրցանակին արժանացան Կոլումբիայի և Իրաքի ներկայացուցիչները:

«Բաղդադի կանանց ասոցիացիա»-ն «Երիտասարդ կանանց խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակ»-ով պարգևատրվեց Իրաքում խաղաղաշինության և հաշտեցման գործընթացներում կնոջ դերի բարձրացման համար: Մրցանակը հանձնվեց ասոցացիայի խորհրդի անդամ Բարվին Մոհամմեդ Ամինին:

«Երիտասարդ կանանց խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակ» շնորհվեց նաև Կոլումբիան ներկայացնող Քաթերին Ռոնդերոսին` խաղաղաշինության գործընթացում կնոջ դերի բարձրացման համար:
Հաղթողներին մրցանակները հանձնեցին «Երիտասարդ կանանց խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակ»-ի նախորդ տարվա մրցանակակիրները` «Սիրիայի կանանց ասոցիացիա»-ի ներկայացուցիչ Ղաիդա Օդաթը (Սիրիա) և էլիկո Բենդելիանին (Վրաստան):

«Բաղդադի կանանց ասոցիացիա»-ի առաքելությունն է նվազեցնել կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը` բռնությունից տուժած կանանց ապահովելով բոլոր օժանդակ անհրաժեշտ ծառայութույնները: Ասոցացիան աջակցում է համապատասխան օրենքների, կառավարության որոշումների իրականացմանը: Աշխատում է բարձրացնել կանանց մասնակցությունը քաղաքական գործընթացներում` առաջնորդության հմտությունների զարգացման, գիտելիքների և կարողությունների ձեռքբերման միջոցով։

Քաթերին Ռոնդերոսը «Կանանց միջազգային լիգա հանուն խաղաղության և ազատության» միջազգային ՀԿ-ի նախագահն է և մշակում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 և 1820 բանաձևերի իրականացման ծրագիրը` աշխատելով զինված հակամարտության պատճառով տուժած կանանց հետ` Կոլումբիայի հինգ տարբեր շրջաններում:

Քաթերինը կողմնակից է այն մտքին, որ կանանց իրավունքները, գենդերային հավասարությունը կարևոր են խաղաղության և դրա իրականացման համար: Ռոնդերոսը մասնակցել է Կոլումբիայում խաղաղության հաստատման գործընթացներին: Ե’վ Ռոնդերոսը, և’ «Բաղդադի կանանց ասոցիացիա»-ն մեծ հաջողությունների են հասել կանանց իրավունքների պաշտպանության, բռնություններից տուժած կանանց աջակցության, խաղաղաշինության մեջ կանանց ներգրավվածության հարցերում:

Մրցանակաբաշխության ժամանակ տեսաուղերձով նորընծա մրցանակակիրներին իր խոսքը հղեց Նոբելյան մրցանակի դափնեկիր, «Նոբելյան դափնեկիր կանանց» նախաձեռնության հիմնադիր տիկին Շիրին Էբադին:

Արարողությանը ելույթ ունեցավ նաև Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանի խորհրդական պարոն Կենիչիրո Սասամեն: Ներկա էին հյուրեր` Արցախից, Սիրիայից, Իրաքից, Կոլումբիայից, Կիպրոսից, Խորվաթիայից, Սերբիայից, Չեչնիայից, Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից և Հայաստանից:

Միջոցառմանը ցուցադրվեցին երկու բացառիկ դիվանագետ կանանց` Ճապոնիայում առաջին հայ դեսպան Դիանա Աբգարի և ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, «Հայաստանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» հիմնադիր Անահիտ Բայանդուրի մասին պատմող ֆիլմեր: Մրցանակի հանձման արարողությունը ավարտվեց «Liberta» լարային քառյակի կատարմամբ:

«Երիտասարդ կանանց խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակ»-ը հիմնադրվել է խաղաղության կառուցման գործում երիտասարդ կանանց բացառիկ դերի և առաջնորդական կարողությունների, կոնֆլիկտների կանխարգելման գործում նրանց կարևորագույն դերի ճանաչման, ինչպես նաև մարդու իրավունքների վերականգնման պաշտպանության նպատակով: Մրցանակի ստեղծման գաղափարի հիմքում խաղաղության և մարդու իրավունքների հայտնի ակտիվիստ, Օլաֆ Պալմեի անվան Խաղաղության մրցանակակիր, մարդու իրավունքների պաշտպանության մեծ ջատագով և խաղաղարար Անահիտ Բայանդուրի (1931-2011) գործունեությունն է: Մրցանակը կրում է Անահիտ Բայանդուրի անունը:

Պարգևի նպատակն է` ճանաչել երիտասարդ խաղաղարարների ներդրումը խաղաղության կառուցման գործում, ինչպես նաև նրանց խրախուսել և աջակցել՝ դրանով իսկ նրանց հնարավորություն տալով զգալու պատասխանատվություն ոչ միայն իրենց համայնքների, այլև այն աշխարհի համար, որտեղ նրանք ապրում են: Սույն պարգևը նախատեսված է աջակցելու խաղաղության կառուցողների նոր սերնդին:

«Դեմոկրատիան Այսօր» ՀԿ-ի «Երիտասարդ կանանց խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակ» -ին նախկինում արժանացել են.

Իննա Հայրապետյանը (Չեչնիա, ՌԴ),
Սոֆիա Շակիրովան (Ստավրոպոլի երկրամաս, ՌԴ),
Ռոզա Գանիևան (Ինգուշետիա, ՌԴ),
Խադիջա Իսմաելովան (Ադրբեջան),
Զարուհի Հովհաննիսյանը (Հայաստան),
Մալիկատ Ջաբիրովան (Դաղստան, ՌԴ),
Մեգի Բիլբիլուրին (Վրաստան),
Անահիտ Դանիելյանը (Արցախի Հանրապետություն),
Իրինա Կիշուկովան (Կաբարդինո – Բալկարիայի Հանրապետություն, ՌԴ),
Էթերի Սիգաևան (Հյուսիսային Օսիայի Հանրապետություն, ՌԴ),
Նաիմա Նեֆլյաշևան (Ադիգեա, ՌԴ),
«Սիրիայի կանանց ասոցիացիա»-ն, Ղաիդա Օդաթ (Սիրիա),
Խեդա Օմարխադջիևան (Չեչնիա, ՌԴ),
էլիկո Բենդելիանին (Վրաստան):

mrcanakabashxutyun mrcanakabashxutyun2

Լուսանկարները` Խեդա Օմարխադջիևայի