Մուրադ Մուրադյանը՝ որդու ձերբակալության լուրերի մասին
ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրուցում անդրադարձավ մամուլի այն հրապարակումներին, թե իր որդուն ձերբակալել են և «սուտ պատմություններ» որակեց դրանք՝ հավելելով նաև, որ ինքը Բելառուսում չի եղել։
Նա նշեց, որ իր որդին ազատության մեջ է և ոչ մի պատմության մեջ էլ չի ընկել։ Ըստ պատգամավորի՝ սա պատվեր է իր դեմ։
Հարցին` որտե՞ղ է իր որդին, Մուրադ Մուրադյանը պատասխանեց՝ դա իր որդու գործն է: