Շիրակի մարզը նոր մարզպետ ունի
Կառավարության որոշմամբ՝ Շիրակի մարզպետի պաշտոնից ազատվել էր Հովսեփ Սիմոնյանը․ նրա փոխարեն այսօր նշանակվել է Արթուր Խաչատրյանը։ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է նորանշանակ մարզպետին և մաղթել արդյունավետ աշխատանք։ Վարչապետը նաև հույս է հայտնել, որ մարզպետարանում աշխատանքներն արագ կկանոնակարգվեն։
Նշենք, որ Արթուր Խաչատրյանը զբաղեցնում էր Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնը: