Իմ որդին նորից իմ մոտ եկավ. լույս աշխարհ է եկել դիրքերում զոհված զինծառայողի եղբայրը. News.am
Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում այսօր առավոտյան լույս աշխարհ է եկել մեկ տարի առաջ Արցախում զոհված զինծառայող Արտյոմ Վարդերեսյանի եղբայրը: NEWS.am-ի հետ զրույցում Արտյոմի հայրը՝ Արսեն Վարդերեսյանը նշեց, որ նորածնին անվանել են զոհված որդու անունով:
«Իմ որդին նորից իմ մոտ եկավ, Արտյոմս այսօր առավոտյան ծնվեց 2.800 քաշով, արդեն տեսել եմ»,- հուզված ասաց Արսեն Վարդերեսյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Արտյոմ Վարդերեսյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել 2016թ-ի մարտի 17-ին մարտական դիրքում հերթապահություն իրականացնելիս: Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Մարտական ծառայություն մեդալով: