Յոթ մարդ է զոհվել Իրանի խորհրդարանի հրաձգության հետևանքով
Իրանի խորհրդարանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով յոթ մարդ է զոհվել, ևս չորսին պատանդ են պահում: Այդ մասին Tasnim գործակալությունը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում:
Ինչպես նշում է գործակալությունը, զոհվածների թիվը դեռևս պաշտոնապես հաստատված չէ:
Այս պահին Իրանի խորհրդարանի վրա հարձակվածներից մեկը շարունակում է կրակել հարակից փողոցում: Նրան հաջողվել է դուրս գալ Մեջլիսի շենքից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ անհայտ անձինք զենքով մուտք են գործել Իրանի խորհրդարան և սկսկել հրաձգություն։