«Ես «Զապ»-ին չեմ տեսել»․ Սամվել Ալեքսանյան
Այսօր` Ազգային ժողովի արտահերթ նիստից առաջ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հերքեց մամուլի հրապարակումները, թե քերական հեղինակություն «Զապ»-ի հետ օրերս հանդիպել է։
Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ «Մարիոթ» հյուրանոցի սրճարանում տեսել են Սամվել Ալեքսանյանին և «Զապ»-ին՝ սեղանի շուրջ նստած: Սակայն, լրագրողների հարցին ի պատասխան՝ պատգամավորն ասաց․
«Ես ոչ մեկի հետ նստած չեմ եղել»,- ասաց Ալեքսանյանը՝ միևնույն ժամանակ խոստովանելով, որ հյուրեր է ունեցել դրսից և իրոք եղել է այդ սրճարանում:
Հարցին, թե հյուրերի թվում եղե՞լ են քրեական հեղինակություններ, Ալեքսանյանը պատասխանեց. «Չէ, մեր հյուրերը դրսի հյուրեր են եղել»: Իսկ հարցին, թե եղե՞լ է արդյոք այդ հյուրերի մեջ «օրենքով գող» «Զապ»-ը, Ալեքսանյանն արձագանքեց․ «Ես չեմ տեսել»: