Կրակոցներ Իրանի խորհրդարանում, կան տուժածներ
Իրանի խորհրդարանում այսօր առավոտյան արտակարգ դեպք է գրանցվել, անհայտ անձանց կողմից հրազենից արձակված կրակոցով վիրավորվել է Մեջլիսի անվտանգության չորս աշխատակից,-հաղորդում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
Խորհրդարանի դռները փակ են և պատգամավորներին թույլ չեն տալիս դուրս գալ:
Նախնական տվյալներով վիրավորվել է 3 մարդ, որոնցից մեկը՝ անվտանգության աշխատակից։ Վերջինս մահացել է։ Հարձակվողը եղել է մեկ մարդ, որը պատանդներ է վերցրել։
Իրանական աղբյուրը հավելում է, որ այսօր առավոտյան կրակոցներ են հնչել նաև Իմամ Խոմեյնիի դամբարանի շրջակայքում:
Այս պահին կրակոցները շարունակվում են։