«Ժամանակ». Գագիկ Ծառուկյանն է Սերժ Սարգսյանին խնդրել պաշտոնից ազատել Գայանե Սողոմոնյանին
«Ժամանակ» թերթը գրում է.
«Երեկ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքից ազատեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանին, որը «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետ, պատգամավոր, ՎՊ նախկին նախագահ Իշխան Զաքարյանի կինն է:
Նշենք, որ երբ Իշխան Զաքարյանն ազատվեց ՎՊ նախագահի պաշտոնից, Գայանե Սողոմոնյանը հայտարարեց ՀՀԿ անդամակցությունը սառեցնելու մասին, սակայն շարունակեց պաշտոնավարել մինչ երեկ: Մեզ հասած տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանն է Սերժ Սարգսյանին խնդրել պաշտոնից ազատել Գայանե Սողոմոնյանին, ինչն էլ հանձնարարվել է Տարոն Մարգարյանին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: