Մեկնարկել է Norway Chess շախմատային մրցաշարը
Նորվեգիայի Ստավենգեր քաղաքում արդեն 5-րդ անգամ մեկնարկել է Norway Chess գերհզոր մրցաշարը, որն իր շրջանակում է համախմբել ուժեղագույն 10 շախմատիստի։
Մրցաշարում Հայաստանը ներկայացնում է Լևոն Արոնյանը։ Այսօր տեղի է ունեցել կայծակնային մրցաշարը. Արոնյանը վաստակել է 5,5 միավոր՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։ Մրցաշարի հաղթող է դարձել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը՝ 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր։ Երկրորդ հորիզոնականում է Հիկարու Նակամուրան 5,5 միավորով։
Կայծակնային շախմատի մրցաշարի հաղթողն իրավունք է ստանում ընտրելու մրցաշարում իր մեկնարկային համարը: 2-րդ հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը կընտրի իր մեկնարկային համարը և այդպես շարունակ: