Առաջին անգամ Ռուսաստանի սահմաններից դուրս «Իսկանդեր-Մ» է արձակվել (տեսանյութ)
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հրապարակել է «Իսկանդեր-Մ» հրթիռի արձակման տեսանյութը, որն առաջին անգամ իրականացվել է երկրի սահմաններից դուրս: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Արձակումն իրականացվել է Տաջիկստանում անցակցվող զորավարժությունների շրջանակում: Ըստ զորավարժության ծրագրի՝ Իսկանդերով խոցվել է 140 կմ հեռավորության վրա գտնվող թիրախը:
«Դուշանբե-Հակաահաբեկչություն» զորավարժությունը ԱՊՀ երկրների հակաահաբեկչական կենտրոնի կազմակերպած առաջին զորավարժությունն է, որին մասնակցում են անդամ երկրների զինված ուժերի ստորաբաժանումները: