Սյունիքում քաղաքացին ընկել է գետը. դուրս են բերել դին
Հունիսի 2-ին, ժամը 10:54-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում քաղաքացի է կորել, ենթադրվում է, որ ընկել է քաղաքով անցնող գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
ժամը 13.40-ի սահմաններում Ողջի գետում հայտնաբերվել է 1968 թ. ծնված Կ. Ն.-ի դին: