«Ժողովուրդ». Երևանի քաղաքապետարանի ճոխ գնումները
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում աղքատության մակարդակը կազմում է մոտ 30 տոկոս, ՀՀ որոշ գերատեսչություններ շարունակում են ճոխ գնումներ կատարել: Այդպիսի օրինակ է Երևանի քաղաքապետարանը: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ քաղաքապետարանն այս տարի գնել է բրոնզե առյուծի արձանիկներ, թվով 4 հատ՝ այդ նպատակով ծախսելով 292 հազար դրամ (յուրաքանչյուր արձանիկը` 73 հազար դրամ արժեքով): Բացի այդ՝ այս տարի քաղաքապետարանը ղեկավարի մեկ բազկաթոռի համար քաղաքային բյուջեից ծախսել է 300 հազար դրամ, և մոտ 2.2 մլն դրամ էլ` գրապահարաններ, կողապահարաններ, աթոռներ և այլ գույք գնելու համար: Եվ, վերջապես, քաղաքապետարանի աշխատակազմին համապատասխան տրանսպորտային միջոցներով ապահովելու նպատակով ընթացիկ տարվա համար 18 հատ ավտոմեքենա է վարձակալվել, ընդհանուրը` 90 մլն 720 հազար դրամ արժեքով:
Այսինքն՝ խնայողությունների մասին բարձրա-ձայնումները Տարոն Մարգարյանի համար ընդամենը «քամի տատանելու» նման մի բան են:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում