Կառավարությունը 171 մլն դրամ տրամադրեց «Մաքսհուր» ընկերությանը
Կառավարությունը որոշեց 2017 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացման համար 171 մլն 500 դրամ սուբսիդիա տրամադրել բյուջեից: Այն կտրամադրվի «Մաքսհուր» ընկերությանը՝ մինչև 5 մլն լիտր դիզելային վառելիքի մատակարարումները (1 լիտրը 314.3 դրամ արժեքով, որից սուբսիդավորման ենթակա գումարը 1 լիտրի համար 34.3 դրամ) կազմակերպելու համար: