Մայիսի 30-ին հակառակորդի կրակոցից վիրավորվել է ՊԲ զինծառայող. Razm.info
Մայիսի 30-ին Պաշտպանության բանակի առաջնագծում աջ ազդրի ստորին երրորդականի հրազենային վնասվածք է ստացել ՊԲ զինծառայող Ալիկ Սմբատի Ավանեսյանը: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:
Զինծառայողը վնասվածքը ստացել է հակառակորդի կրակոցից: Ներկայում նրա վիճակը ծանր է: Այդ մասին հայտնում է Razm.info-ն: