Վանաձորում վերելակի հորանն ընկած 14-ամյա երեխայի վիճակը ծանր է. Tert.am
Վանաձորում վերելակի հորանն ընկած 14-ամյա Լուսինե Զաքարյանի վիճակն այժմ կայուն ծանր է:
Այս մասին Tert.am-ին հայտնել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը:
«Նրա մոտ կա կոնքի երկու ոսկրի կոտրվածք և երկու ազդրի կոտրվածք: Պետք է վիրահատվի, իսկ ընդհանուր երեխան գիտակից է»,- ասել է Չոբանյանը: 14-ամյա աղջիկը գտնվում էր Վանաձորի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, և նրա վիճակը գնահատվում էր ծանր, բժիշկները միջոցներ էին ձեռք առնում նրա շոկային վիճակից հանելու ու առաջնային բժշկական օգնություն ցուցաբերելու համար:
Ավելի վաղ NEWSPRESS.am-ն տեղեկացրել էր, որ մայիսի 30-ին երեխան ընկել էր Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի թիվ 74/1 շենքի վերելակի հորանը:
Երեխային Վանաձորի թիվ 1 բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: