Փոստանջյանը թող մտածի ոչ թե քաղաքապետի դժոխքի, այլև իր դրախտի մասին․ Վ․ Բաղդասարյան
Իշխանությունն ավելի զգոն է, երբ իր թիկունքում զգում է ընդդիմության շնչառությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի՝ արտախորհրդարանական քաղաքական ուժ ստեղծելու մասին հայտարարություններին։ Նրա խոսքով՝ եթե այդ ուժը միտված է ծառայել մեր պետականության կայացմանն ու զարգացմանը, ապա ՀՀԿ-ն միայն դրանից կուրախանանք։
Լրագրողի հարցին, թե չկա՞ մտավախություն, որ Զարուհի Փոստանջյանն իր խոստացածի նման դժոխք կդարձնի ՀՀԿ-ի, մասնավորապես՝ Տարոն Մարգարյանի կյանքը քաղաքապետարանում, ՀՀԿ խմբակցության ղեկավար պատասխանեց. «Տհաճ է, եթե մարդկանց նպատակն այն չէ, որ գնան, աշխատանքը կարգավորեն և ավելացնեն օգտակար գործողության գործակիցը, այլ գնում են դժոխքի նպատակով: Ամեն մի՝ դժոխքի նպատակով մտածողը պետք է մտածի նաև իր դրախտի մասին»,-ասաց նա: