Մոսկվայում տեղի ունեցած փոթորկի հետևանքով զոհերի թիվն ավելացել է 16-ով
Մերձմոսկովյան շրջանում փոթորկի զոհ է դարձել 14 մարդ։ Այդ մասին, ria.ru-ի փոխանցմամբ, լրագրողներին է հայտնել Հատուկ քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետերենկոն։
Մայրաքաղաքում մահացել է 11, իսկ շրջաններում ևս 3 մարդ։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ զոհերի թիվն ավելացել է ևս 5-ով։ Զոհերի և տուժածների թիվը դեռևս հստակեցվում է։ 150 մարդ հիվանդանոց է տեղափոխվել, 108-ը՝ դեռևս բուժհաստատություններում է, որոնց թվում՝ ավելի քան երկու տասնյակ երեխա:
Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Խրիպունը նշել է, որ ընդհանուր առմամբ բուժօգնության է դիմել 168 մարդ: Նրանց մեծ մասի վիճակը բավարար կամ միջին ծանրության է, ութ անձ, սակայն, ծանր է վիճակում է:
«Այսօր մեր մասնագետների բրիգադ է կազմվել… Շրջում են Մոսկվայի կլինիկաներով, որպեսզի կոնսիլիումներ անցկացնեն եւ համեմատեն մեր գործողությունների իրավացիությունը: Զոհերի թիվը, ցավոք, Մոսկվայում 11-ն է, որոնցից մեկը՝ անչափահաս»,- հավելել է Խրիպունը: