Ականի պայթյունից ձեռքը կորցրած զինվորը ոտքերից զրկվելու վտանգի տակ է
Ժամկետային զինծառայող Նարեկ Գրիգորյանն օգնության կարիք ունի։ Տղան պայթյունից կորցրել է ձեռքը։ Նրան համապատասխան բուժօգնություն չցուցաբերելու դեպքում, մասնագետները չեն բացառում, որ Նարեկը կարող է կորցնել նաև 2 ոտքը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արտեմ Պողոսյանը։
Նա, մասնավորապես, գրել է․ «Ժող ջան, մեր ծանր վիրավոր զինվորներից Գրիգորյան Նարեկը, որն ականի պայթյունից կորցրել է ձեռքը, և վտանգ կա, որ կարող է կորցնել նաև երկու ոտքերը (աստված չանի). Մի խոսքով՝ շատ ծանր է նաև տղայի ծնողների սոցիալական վիճակը. Նարեկը գտնվում է Մուրացանի հոսպիտալի 5-րդ հարկի 20 պալատում․
Եթե կան ցանկացող բարերարներ՝ գնացեք, տղային օգնել է պետք»,-գրել է Արտեմ Պողոսյանը։