Մայիսի 8-ին երեք զինծառայողի մահվան պատճառով հեռացվել են զորամասի հրամանատարը, տեղակալները
Արցախում մայիսի 8-ին եղած միջադեպից հետո, որի պատճառով մահացել է ՊԲ երեք զինծառայող, պաշտոններից հեռացվել են տվյալ զորամասի հրամանատարն ու նրա երկու տեղակալները: Այս մասին, ինչպես փոխանցում է Razm.info-ն, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի հարակից ջրամբարում ջրահեղձ են եղել ՊԲ երեք զինծառայող։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում