Դավիթ Հարությունյանին ժամանակավոր կփոխարինի Վահե Ստեփանյանը
Վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Վահե Ստեփանյանը:
Վարչապետը ղեկավարվել է 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 87-րդ հոդվածով: