Սկանդալային լուսանկար ՆԱՏՕ-ի գագաթաժողովից (լուսանկար)
Բրյուսելում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովը բավական երկար կքննարկվի ԶԼՄ-ների կողմից և սոցցանցերում… Պատճառը սկանդալային լուսանկարն է, որն արվել է գագաթաժողովի մասնակից երկրների ղեկավարների կանանց ընդհանուր լուսանկարվելու ժամանակ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
«Լուսանկարի մեջ մի տղամարդ կա՝ Գոթյե Դեստնեն, ով Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելի «ամուսինն» է… Իսկ տարօրինակն այն է, որ Դեստենեն և Բեթելին տղամարդ են… Լյուքսեմբուրգի վարչապետը, ով չի թաքցնում իր համասեռամոլ լինելու փաստը, ՆԱՏՕ-ի գագաթաժողովին գնացել է իր ամուսնու հետ, ով բավականին ակտիվ մասնակցել է գագաթաժողովի մասնակից երկրների ղեկավարների երկրորդ կեսերի համար նախատեսված ծրագրերին… Հենց դրանով է պայմանավորված այս լուսանկարում Լյուքսեմբուրգի վարչապետի ամուսնու հայտնվելը…
Ի դեպ, Մելանյա Թրամփը և ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների մյուս տիկնայք, որքան կարելի է կռահել նկարից, բավական ուրախացել են լուսանկարվելու այս ձևաչափից…
Լրիվ Սոդոմ և Գոմոր է…»,- գրում է քաղաքագետը։