Արմենին անվանակոչել էին արցախյան պատերազմում զոհված հորեղբոր անունով․ մանրամասներ
Այսօր Արցախի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զոհված, պայմանագրային զինծառայող Արմեն Հարությունյանը Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից էր։
NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ Արմեն Հարությունյանը մահացու վիրավորումը ստացել է գլխի շրջանում։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Արմենին անվանակոչել են հորեղբոր՝ Արմեն Հարությունյանի պատվին, ով զոհվել է Արցախյան ազատամարտի ժամանակ՝ նույնպես երիտասարդ տարիքում։
Արմեն Հարությունյանն ընտանիքում ավագ որդին էր․ Հարությունյաններն ունեն ևս մեկ որդի, ով այս պահին արտերկրում է և բուժում է անցնում։