Դավթաշենի կամրջից երեխա է ընկել
Մայիսի 25-ին, ժամը 18:55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ ընկած երեխա կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ականատեսների վկայությամբ՝ ընկնողը 13-ամյա տղա է, ով ընկերոջ հետ խաղալով անցնելիս է եղել կամրջի վրայով: