Սկսվեց քվե մուրալու արշավը. «Հրապարակ»«Շերիֆը» չի ընդունել մեղադրանքը. Մարտի 1-ի գործերից մի քանիսը կարող են դատարան չհասնեն․ «Ժողովուրդ»Յուրայիններին իր հետ է տարել. «Հրապարակ»Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»Նախկին նախագահների հետ կապի մեջ է. «Հրապարակ»Արզնիում սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն․ պայքար՝ 9 մանդատի համար․ «Ժողովուրդ»Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վտանգավոր բեռների փոխադրման գործընթացում. «Փաստ»Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը․ 43.5 մլն դրամ եկամուտ, Maserati․ «Ժողովուրդ»Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդՄոսկվայի ուղղությամբ թռչող 9 անօդաչու է ոչնչացվել«Հեզբոլլահ»-ը աղետ չի համարում հարավային Լիբանանում Իսրայելի կողմից բարձունքների գրավումըԿատար․ Իրանը հարվածել է նաև քաղաքացիական և բնակելի օբյեկտներիՎրաստանում վերջին շաբաթվա ընթացքում վառելիքի գներն աճել ենՄոսկվայի Վնուկովո և Դոմոդեդովո օդանավակայաններում վերացվել են սահմանափակումներըՌաֆինյան կրկնել է Մեսսիի և Ռոնալդուի բացառիկ ցուցանիշը Լա լիգայումԶգուշացնում են՝ ապօրինի առևտրի դեպքերը կկանխվեն օրենքով սահմանված խիստ միջոցներովՀայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների ժամկետներըԱՄՆ-ը Ռուսաստանին և Ուկրաինային խնդրել է դադարեցնել փոխադարձ հարվածներըԳևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ՝ ներդրումային համաժողովի մասնակցելուՄոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանըԶելենսկին խոստացել է Ուիթքոֆի և Քուշների այցի ընթացքում չհարվածել ՌուսաստանինԱՄՆ-ն դեմ է քվեարկել Equal Earth նախագծի աջակցությանը միտված ՄԱԿ-ի բանաձևինԱՄՆ-ի դաշնակիցներն աջակցում են Իրանի դեմ արշավին․ ԲեսենթՇատվանում 27-ամյա երիտասարդի են դանակահարել. 25-ամյա կասկածյալը ձերբակալվել էՎլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրելՎահան Կոստանյանը և Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալն առանձնանշել են համագործակցության ոլորտներըԳագիկ Բեգլարյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման վերաբերյալ բողոք կներկայացվի․ պաշտպանՍեուտայի բնակիչները փորձել են դադարեցնել ներգաղթյալների համար կենտրոնի շինարարությունըՈւկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցրել Սոչիին. չեղարկվել են հարյուրավոր չվերթներՆարիշկին․ ԵՄ երկրները «ամբողջ ծավալով» մասնակցում են Ուկրաինայի ռազմական գործողություններինՀԱՊԿ անդամ երկրները համակարգել են դիրքորոշումները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգի հարցերի շուրջՎրաստանում երկրաշարժ է գրանցվելՓաշինյանը պաշտոնից ազատել է Ֆինանսների փոխնախարարի ժամանակավոր պաշտոնակատարինՌուբինյանը ԱԺ աշխատակազմի փոխղեկավար է վերանշանակելCOP-17-ի անցկացմանն ընդառաջ «Նորագյուղում» նոր ենթակայանի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտինԽոշոր ավտովթար Երևանում․ բախվել է 4 ավտոմեքենա, կա 5 վիրավոր, 3-ը՝ անչափահասԱլեքսեյ Օվերչուկն ու Մոնղոլիայի վարչապետը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացումըՕտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱՊետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. Փաշինյան«Թրամփի ուղի» ծրագրի հիմնարկեքի արարողությունը կարող է տեղի ունենալ 2027 թվականի սկզբին․ ՄկրտչյանՎրացի լրագրողներն ու բլոգերներն այցելել են օկուպացված ՇուշիՄի բան հստակ է․ Հայաստանի քաղաքացին չի ընտրել Ալիևին․ Տիգրան ԱբրահամյանԱԺ փոխխոսնակը երիտասարդներին հորդորել է իրենց գիտելիքներով նպաստել հայրենիքի շենացմանըՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողինԵՄ-ն դեմ է ԱՊՀ երկրներում ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված օրենքների ընդունմանը․ ՆարիշկինՀանքարդյունաբերական ընկերության կողմից պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել էՅուրա Պապյանը նշանակվել է ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի պետՀաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Հասարակություն

Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է Լևոն Արազյան վերաբերյալ քրգործի նախաքննությունը

Դատավորի կողմից կաշառք ստանալու փաստով Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում հավաքված բավարար փաստերի համակցության հիման վրա պարզվել է, որ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լևոն Արազյանն ամբաստանյալի օգտին որոշակի գործողություններ կատարելու համար նրանից անձամբ կաշառք է պահանջել և ստացել:

Այսպես, նախաքննությամբ հիմնավորվել է, որ դատավոր Լ. Արազյանի կողմից 07.03.2017թ.-ին վարույթ ընդունած քրեական գործով, ինքնիրավչություն կատարելու համար Գրիգոր Շամասուրյանին մեղադրանք է առաջադրված եղել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով, սակայն դրանով նախատեսված սանկցիայի շրջանակներում առավել մեղմ պատժատեսակ` կալանքի փոխարեն 300.000 ՀՀ դրամի չափով տուգանք նշանակելու համար, դատավորն ամբաստանյալից պահանջել է 600 ԱՄՆ դոլարի կաշառք: Լ. Արազյանը Գ. Շամասուրյանի հետ նախապես պայմանավորվածություն է ձեռք բերել, որպեսզի վերջինս պահանջված գումարն իրեն հանձնի դատավճիռը հրապարակելուց հետո` մի քանի օր անց: Պայմանավորվածության համաձայն` դատավոր Լ. Արազյանն իր պահանջած կաշառքն ամբաստանյալից անձամբ ստացել է 11.05.2017թ.-ին` Վեդի քաղաքի իր նստավայրում գտնվող դատարանի շենքում:

Ինչպես արդեն Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրել է, համապատասխան ընթացակարգի ավարտից հետո, դատավորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով` ամբաստանյալի օգտին որոշակի գործողություններ կատարելու համար նրանից անձամբ կաշառք պահանջելու և ստանալու համար: Լ. Արազյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Սույն քրեական գործով կազմվել է մեղադրական եզրակացություն, և գործը հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար: