Հրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԱննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ «Հրապարակ»Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենՄտահոգիչ ենք համարում ընկերությանը վերաբերող ոչ ճշգրիտ տեղեկատվության հրապարակումը. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել«Կակ միլինկի՝ կընտրեն, ՔՊ-ի համար վիզ առեք»․ տնային կալանք՝ Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնյայինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիները«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիրՄակրոնը Մերձավոր Արևելքում է, քանի որ Ֆրանսիայի էներգետիկ անվտանգությունը մեծապես կախված է ինչպես ռուս-ուկրաինական պшտերազմից, այնպես էլ Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող իրավիճակից. Զաքարյան«ՀՀ կառավարությունը մասնակցեց հանքարդյունաբերական մի աղետաբեր ծրագրի մեկնարկին». ավելի քան 40 կազմակերպություն դիմել է COP17-ի մասնակիցներինՖրանսիայի ոստիկանները ձերբակալել են ցույցերի մասնակցած հարյուրավոր մարդկանցՄեկնարկել է «Քույր դպրոցներ» մշակութային կրթության նպատակային ծրագրի աշնանային փուլըՎերացվել է ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըԵնոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվենԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո Հայաստանին տնտեսական հարված է սպասվում. ԶեկույցՓարպիում գումարային հարցերի շուրջ վեճն ավարտվել է hրազենային կրակnցով․ կա զnհԿենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀՀակակոռուպցիոն դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու միջնորդություններըԿիևին, Դնեպրին և Զապորոժիեին հասցված հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահшցել է
Իրանի ԱԳՆ խոսնակը նախազգուշացրել է Ադրբեջանին«Էլդրայվ» ընկերությունը պարզաբանում է տարածել ավտոմեքենաների մատակարարման ուշացումների վերաբերյալԱբսուրդ ձևով ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար. Հայկ ՖարմանյանԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով Հայաստանի համար գազի գինը կարող է աճել 69%-ովՄշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ՝ հայ ժողովուրդը քրիստոնեական իր հավատքով ու լավատեսությամբ հաղթահարել է դարերի փորձությունները. Վեհափառ ՀայրապետԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները՝ Նորվեգիայում․ Ուիթքոֆն արդեն Օսլոյում է«Արի՛, բոլոր հարցերի պատասխանները ուղիղ եթերով կստանաս»․ Գերասիմ Վարդանյանը Փաշինյանին հրավիրում է բանավեճի«Ֆայրբըրդ Էյայ»-ը ՀԷՑ-ին ավելի քան 244 մլն դրամ է վճարել սպառած էլեկտրաէներգիայի դիմաց. Ռոմանոս ՊետրոսյանԳազի թանկացման վտանգը Հայաստանում․ ԿԲ-ն պատրա՞ստ է դիմակայել գնաճինՍտամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը վերցվել է ուժեղացված հսկողության տակ
Կնոջը հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և խուլիգանություն կատարելու հոդվածների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ
Կիսագրագետ անհատներին որպես գիտական ներկայացնելը հազիվ թե հատուկ նպաստ բերեն «աղվանականացման» քաղաքականությանը, որին լծվել է Ադրբեջանը
Թուրք քաղաքական վերլուծաբանները մանրամասներ են հայտնում թուրք-ադրբեջանական լարված հարաբերությունների մասինԼոռու մարզում բախվել են Scania կցորդիչով բեռնատարը և Honda Elysion-ը․ 4 վիրավորներից 3-ին պարեկներն են հասցրել հիվանդանոցՇատերն են ասում՝ հեղափոխություն արեցինք, էլի դաշնակներն ու հանրապետականներն են. հիմա ի՞նչ անեմ, հանե՞մ էս մարդկանց աշխատանքից. ՓաշինյանՀռոմի պապը զանգել է ԶելենսկունԿենտրոն վարչական շրջանում մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա՝ թողնելով տելեգրամյան ալիքի հղումՖրանսիայի Ռեն քաղաքում արմատականների խմբերը հատուկ տեխնիկայի կիրառմամբ հարձակվում են իրավապահների վրա
Ինչպես են ՀՀ սահմանը հատած, Շաքի մտած ադրբեջանցի զինծառայողին. բացառիկ տեսանյութ
Թոշակառուների հետվճարի ծրագիրը կշարունակվի ևս 3 տարի
Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքում տեղադրվել է հայկական խաչքար՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ․ տրվել են կարգադրագրերԻ պատասխան Փաշինյանի՝ ընդդիմադիր պատգամավորը հրապարակել է անուններ, ովքեր ենթարկվել են ճնշումների (տեսանյութ)Թոշակը բարձրացրել են 1 000 դրամով, իրենց աշխատավարձերը՝ միջինը 1 միլիոն դրամով․ Արման Աբովյան
6-10 ամիս առաջվա հարցումներով՝ հայ ժողովուրդն իր անվտանգությունը կապում էր Մակրոնի հետ, որին սեփական դպրոցականները հեռացնում են պատմությունից. Վահե Հովհաննիսյան
Տնտեսություն

Կառավարությունը հերթական անգամ փորձում է թոզ փչել ԱՄՆ դեսպանատան վրա

Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու փաթեթը։ Նախատեսվում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա ստեղծել կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմին, որն իրականացնելու է կառուպցիայի կանխարգելման, այդ թվում՝ էթիկայի, շահերի բախման, անհամատեղելիության պահանջների, բարձրաստիճան պաշտոնատար անձի և հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումների պահպանում։ Մարմինն օժտված է լինելու պատժամիջոցների կիրառման կարողությամբ, նախագծի համաձայն, հայտարարագիր պետք է ներկայացնեն նաև այն հանրային ծառայողները, որոնք թեև բարձրաստիճան դիրք չեն զբաղեցնում, սակայն, իրենց գործունեությամբ պայմանավորված, գտնվում են ռիսկային գոտում։ Այդ անձինք են գնումների գործընթացում ընդգրկված պաշտոնյաները, քննիչները, դատախազները:

Թեև կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված այս նախագիծն առանձնապես միտված չէ կոռուպցիան բացահայտելուն, սակայն կառավարության նիստի ժամանակ շատերին անհանգստացրել է. բոլորն էլ զգուշանում են։

Կարող է պատահել, որ այս կամ այն մեծարժեք և անբացատրելի նվիրատվությունը ներկայացնեն կոռուպցիա: Սակայն, ինչպես երևում է նախագծից, այն դժվար թե կոռուպցիան բացահայտելու համար է, միայն ավելացել է ռիսկային գոտում գտնվող անձանց հայտարարագիր տալու մասին դրույթը:

Ի դեպ, Էթիկայի հանձնաժողով մինչ այս բարձրաստիճան պաշտոնյաները ներկայացնում էին իրենց հայտարարագրերը՝ կիսատ-պռատ և հատկապես չէին խորշում ներկայացնել հաճախ միլիոնների հասնող նվիրատվություններ: Եվ ոչ ոք պաշտոնյաներին չի հարցրել, թե ձեզ որտեղի՞ց այսքան գումար, երբ ձեր աշխատավարձը ձեր ունեցվածքի փոքր մասն է: Եվ մինչև Էթիկայի հանձնաժողովը չի պահանջելու բացահայտել հարստության աղբյուրը, կոռուպցիայի դեմ պայքարելու ուղղությամբ բոլոր միջոցառումները և պարզապես թուղթ լրացնելու համար են:

Այս նախագիծն ԱՄՆ դեսպանատան աչքերին թոզ փչելու համար է, քանի որ նրանք հետևում են Հայաստանում հակակոռուպցիոն գործընթացներին և գիտեն կոռուպցիոն շարժն ինչպես է տեղի ունենում, սակայն մինչև Հայաստանի իշխանությունները չպայքարեն կոռուպցիայի դեմ, դեսպանատունը կսահմանափակվի միայն հայտարարություններով, կոչերով և կսահմանափակի ֆինանսական ռեսուրսները:

Դեսպանատունն սպասում է, թե երբ Հայաստանի իշխանությունները միլիոնատեր-պաշտոնյաներից կհարցնեն՝ Ձեզ որտեղի՞ց այս հարստությունը և պատասխան չունեցողները կհայտնվեն իրավապահների ուշադրության կենտրոնում, և ահա այդ ժամանակ էլ կսկսվի պայքարը, իսկ կոռուպցիայի դեմ պայքարում արդարադատության նախարարության առաջարկած լրացումներն ու փոփոխությունները ծաղկող կոռուպցիան լղոզելու միջոց են:

NEWSPRESS.am