Յուրի Ջորկաեֆի շնորհավորանքը Մխիթարյանին և վերջինիս պատասխանը (լուսանկար)
Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հայազգի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը Թվիթերի իր միկրոբլոգում շնորհավորել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ Եվրոպայի լիգայի գավաթը նվաճելու առթիվ։
«Այդ օրը դու ինձ ասացիր, որ մի օր դու նույնպես կնվաճես գավաթը: Դու արժանի ես դրան, իմ ընկեր: Շնորհավորանքներս, Հենրիխ Մխիթարյան, բրավո «Մանչեսթեր Յունայթեդ»»,- գրել է Ֆրանսիայի ազգային ընտրանու նախկին խաղացողը։
Հենրիխ Մխիթարյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Յուրի Ջորկաեֆին և, մասնավորապես, գրել․ «Շատ շնորհակալ եմ Յուրի Ջորկաեֆ։ Կարծես երեկ լիներ, որ լուսանկարվեցինք և այժմ ես հասա իմ նպատակին՝ ինչպես դու»,- պատասխանել է մեր ազգային ընտրանու ավագը։
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդն» ուժերը չափեց հոլանդական «Այաքսի» հետ և առավելության հասավ 2։0 հաշվով։ Մանկունյանցիների երկրորդ գոլը 48-րդ րոպեին խփեց հենց Հենրիխ Մխիթարյանը։ Նշենք նաև, որ այս՝ 6 -րդ գոլի շնորհիվ Մխիթարյանը դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ռմբարկուն Եվրոպայի լիգայի այս մրցաշարում։
