ԱԺ-ն հունիսի 8-ին կգումարի արտահերթ նիստ
Հունիսի 8-ին ժամը 11-ին գումարվելու է ԱԺ արտահերթ նիստ: Այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ նման առաջարկով հանդես եկավ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը:
Նա նաև նշեց, որ նիստի օրակարգում չորս հարց է քննարկվելու: ԱԺ քննարկմանը կներկայացվի հակակառուպցիոն փաթեթը, Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, պետական գույքի մասնավորեցման և համայնքների խոշորացման հարցերը: