Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Մամուլ

«Ժամանակ». Հովիկ Աբրահամյանին ժամանա՞կ են տալիս. Ինչի՞ համար է նա պետք Սերժ Սարգսյանին

«Ժամանակ» թերթը գրում է.

«ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը armtimes.com-ին ասել է, թե Արտաշատի քաղաքապետի արտահերթ ընտրությունը կարող է հունիսի 18-ից հետաձգվել նոյեմբեր: Մուկուչյանը դա պայմանավորում է ֆորմալությամբ: Նա ասել է, որ կան ՏԻՄ ընտրության համար սահմանված օրեր, տարվա մեջ մի քանի անգամ: Դրանցից մեկը հունիսի 18-ն է, իսկ հաջորդը՝ նոյեմբերին: Մուկուչյանն ակնարկել է, որ Արտաշատի քաղաքապետի ընտրության ընթացակարգը կարող է ուղղակի չտեղավորվել մինչև հունիսի 18-ը ժամկետի մեջ:

Երբ Հայաստանում իշխանությունը դիմում է ֆորմալությունը պահելուն, բծախնդիր է դառնում ֆորմալության հարցում, կնշանակի, որ կա դրա քաղաքական անհրաժեշտությունը: Եվ հետաքրքիր է, որ քաղաքապետի ընտրության հնարավոր հետաձգման մասին խոսակցությունը ծավալվում, ազդակը հղվում է այն բանից հետո, երբ նախկին վարչապետ և նախկին ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, հայտարարել էր, որ հայրը պատրաստվում է իր թեկնածուին առաջադրել քաղաքապետի ընտրությանը, և, այսպես ասած, ազգակցական շրջանակում որոշումն արդեն կայացված է: Դրանից հետո ահա պարզվում է, որ իշխանությունը մտադիր է հետաձգել ընտրությունը, քանի որ ժամանակը չի բավարարում մինչև հունիսի 18:

Հազիվ թե կասկած լինի առ այն, որ ցանկության և անհրաժեշտության դեպքում իշխանությունը կհասցներ ամեն ինչ կազմակերպել այնպես, որ ընտրությունը տեղի ունենար հունիսին, և Արտաշատի քաղաքապետի հարցը բաց չմնար մինչև նոյեմբեր: Մեծ հաշվով, իհարկե, այստեղ խնդիր չի լինի, ի վերջո՝ հանրապետության երրորդ քաղաքի քաղաքային իշխանության հարցն է արդեն մի քանի ամիս բաց, օդից կախված, և մեծ հաշվով ոչինչ էլ չի լինում: Չէ՞ որ Հայաստանի դե ֆակտո կառավարման համակարգը իրականում բոլորովին այլ է, քան պետական կամ համայնքային ինստիտուտների կառուցվածքը:

Այդուհանդերձ, Արտաշատում իրավիճակը հետաքրքիր է, քանի որ այստեղ ներկլանային, ներիշխանական դիմակայություն է: Այդ համատեքստում է ուշագրավ, որ թեկնածու առաջադրելու մասին Հովիկ Աբրահամյանի փաստացի հայտարարությունից հետո իշխանությունը հայտարարում է ընտրությունը հետաձգելու հավանականության մասին: Ո՞ւմ է դրանով տրվում ժամանակ շահելու և պատրաստվելու հնարավորություն՝ Հովիկ Աբրահամյանի՞ն, թե՞ իշխանությունն ինքն է իր համար ժամանակ շահում Հովիկ Աբրահամյանի հետ, այսպես ասած, դիմակայությանը պատրաստվելու համար:

Չնայած Աբրահամյանը հեռացված է իշխանությունից, այդուհանդերձ՝ նա Արարատի մարզում, իհարկե, տնօրինում է որոշակի ռեսուրսների, և Արտաշատի քաղաքապետի պաշտոնը գոնե անկասկած նրա քաշային կատեգորիայից է: Բայց եթե, իհարկե, իշխանությունը սկզբունքային խնդիր չդնի կենտրոնական մակարդակով կամ պարզապես Սերժ Սարգսյանի մակարդակով խոչընդոտել դրան: Իսկ այդպիսի խնդրի հավանականությունը հարաբերական է, և ամենևին աներկբա չէ, որ Սերժ Սարգսյանը սկզբունքորեն կարող է դնել նման խնդիր: Հետևաբար չի բացառվում, որ Հովիկ Աբրահամյանին տալիս են լավ պատրաստվելու ժամանակ, որովհետև ՀՀԿ-ն երևի թե պատրաստվելու ժամանակ ուներ, առավել եւս, որ ընդամենը երկու ամիս առաջ ՀՀԿ-ն անցկացրել է համապետական ընտրություն նաև Արտաշատի շրջանակում:

Ինչի՞ համար է Հովիկ Աբրահամյանը պետք Սերժ Սարգսյանին: Սա հարց է, որի կոնկրետ պատասխանն առայժմ չի նշմարվում: Կա հռետորական պատասխան՝ Սերժ Սարգսյանը նախագահության տասը տարիների ընթացքում ցույց է տվել, որ ներքաղաքական որևէ սուբյեկտի չի դիտարկում վերջնականապես «անպետք»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում