Վանաձորում սպանել են քրեական հեղինակություն «Ճաճոյի» Էդոյի որդուն. News.am (լուսանկարներ)
Այսօր՝ մայիս 25-ին, սպանություն է տեղի ունեցել Գուգարք գյուղում: Ժամը 00:20-ի սահմաններում շտապօգնությունից ահազանգել են ոստիկանություն ու հայտնել, որ Գուգարք գյուղի տներից մեկում տղամարդու դի կա: Այդ մասին գրում է NEWS.am-ը:
Դեպքի վայր ժամանած իրավապահները պարզել են, որ սպանված տղամարդը Գուգարք գյուղի բնակիչ, Տիգրան Մարտիրոսյանն է, որը Վանաձորում հայտնի քրեական հեղինակություն «Ճաճոյի Էդոյի» որդին է։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ սպանվածը մահացել է կրակոցից: Նախնական չճշտված տվյալներով, Տիգրան Մարտիրոսյանին սպանել է կինը։ Դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Լուսանկարները՝ Shamshyan.com-ի