Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը Արցախի ազատագրումն էր. իրանագետՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՀայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ․ Արմեն ԱշոտյանԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԱննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ «Հրապարակ»Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենՄտահոգիչ ենք համարում ընկերությանը վերաբերող ոչ ճշգրիտ տեղեկատվության հրապարակումը. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել«Կակ միլինկի՝ կընտրեն, ՔՊ-ի համար վիզ առեք»․ տնային կալանք՝ Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնյայինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիները«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիրՄակրոնը Մերձավոր Արևելքում է, քանի որ Ֆրանսիայի էներգետիկ անվտանգությունը մեծապես կախված է ինչպես ռուս-ուկրաինական պшտերազմից, այնպես էլ Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող իրավիճակից. Զաքարյան«ՀՀ կառավարությունը մասնակցեց հանքարդյունաբերական մի աղետաբեր ծրագրի մեկնարկին». ավելի քան 40 կազմակերպություն դիմել է COP17-ի մասնակիցներինՖրանսիայի ոստիկանները ձերբակալել են ցույցերի մասնակցած հարյուրավոր մարդկանցՄեկնարկել է «Քույր դպրոցներ» մշակութային կրթության նպատակային ծրագրի աշնանային փուլըՎերացվել է ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըԵնոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվենԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո Հայաստանին տնտեսական հարված է սպասվում. ԶեկույցՓարպիում գումարային հարցերի շուրջ վեճն ավարտվել է hրազենային կրակnցով․ կա զnհԿենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀՀակակոռուպցիոն դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու միջնորդություններըԿիևին, Դնեպրին և Զապորոժիեին հասցված հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահшցել է
Իրանի ԱԳՆ խոսնակը նախազգուշացրել է Ադրբեջանին«Էլդրայվ» ընկերությունը պարզաբանում է տարածել ավտոմեքենաների մատակարարման ուշացումների վերաբերյալԱբսուրդ ձևով ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար. Հայկ ՖարմանյանԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով Հայաստանի համար գազի գինը կարող է աճել 69%-ովՄշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ՝ հայ ժողովուրդը քրիստոնեական իր հավատքով ու լավատեսությամբ հաղթահարել է դարերի փորձությունները. Վեհափառ ՀայրապետԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները՝ Նորվեգիայում․ Ուիթքոֆն արդեն Օսլոյում է«Արի՛, բոլոր հարցերի պատասխանները ուղիղ եթերով կստանաս»․ Գերասիմ Վարդանյանը Փաշինյանին հրավիրում է բանավեճի«Ֆայրբըրդ Էյայ»-ը ՀԷՑ-ին ավելի քան 244 մլն դրամ է վճարել սպառած էլեկտրաէներգիայի դիմաց. Ռոմանոս ՊետրոսյանԳազի թանկացման վտանգը Հայաստանում․ ԿԲ-ն պատրա՞ստ է դիմակայել գնաճինՍտամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը վերցվել է ուժեղացված հսկողության տակ
Կնոջը հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և խուլիգանություն կատարելու հոդվածների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ
Կիսագրագետ անհատներին որպես գիտական ներկայացնելը հազիվ թե հատուկ նպաստ բերեն «աղվանականացման» քաղաքականությանը, որին լծվել է Ադրբեջանը
Թուրք քաղաքական վերլուծաբանները մանրամասներ են հայտնում թուրք-ադրբեջանական լարված հարաբերությունների մասինԼոռու մարզում բախվել են Scania կցորդիչով բեռնատարը և Honda Elysion-ը․ 4 վիրավորներից 3-ին պարեկներն են հասցրել հիվանդանոցՇատերն են ասում՝ հեղափոխություն արեցինք, էլի դաշնակներն ու հանրապետականներն են. հիմա ի՞նչ անեմ, հանե՞մ էս մարդկանց աշխատանքից. ՓաշինյանՀռոմի պապը զանգել է ԶելենսկունԿենտրոն վարչական շրջանում մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա՝ թողնելով տելեգրամյան ալիքի հղումՖրանսիայի Ռեն քաղաքում արմատականների խմբերը հատուկ տեխնիկայի կիրառմամբ հարձակվում են իրավապահների վրա
Ինչպես են ՀՀ սահմանը հատած, Շաքի մտած ադրբեջանցի զինծառայողին. բացառիկ տեսանյութ
Արխիվ

Արամ Աթեշյանը հրաժարական է տվել

Պոլսո պատրիարքության ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանը հրաժարական է տվել: Այս մասին «Արեւելքը» տեղեկացավ Ստամբուլի իր աղբյուրից: Մեր աղբյուրի համաձայն՝ այսօր Պոլսո պատրիարքարանում տեղի է ունեցել դռնփակ նիստ, որտեղ հայտարարվել է Արամ Աթեշյանի հրաժարականի լուրը: Պոլսի պատրիարքության ղեկավարումը փոխանցվելու է ընտրված տեղապահ Գարեգին արք. Բեքչյանին: Արամ Աթեշյանը հանդես է եկել հայտարարությամբ եւ կոչ արել համախմբվել ընտրված տեղախահ Գարեգին արք. Բեքչյանի շուրջ եւ պատշաճ կերպով կազմակերպել պատրիարքական ընտրությունը:

ՅԱՅ­ՏԱ­ՐԱ­ՐՈՒ­ԹԻՒՆ

Մե­րազն հա­մայն­քի սի­րե­ցեալ բա­րե­պաշտ զա­ւակ­ներ,

Մեր դա­րա­ւոր Պատ­րիար­քա­կան Ա­թո­ռի առ­կայ ա­նե­լը Ձե­զի ծա­նօթ է բո­լոր ման­րա­մաս­նու­թիւն­նե­րով։ 15 Մարտ 2017 թուա­կա­նին տե­ղի ու­նա­ցած Ե­կե­ղե­ցա­կան հա­մա­գու­մար ժո­ղո­վէն վերջ Իս­թան­պու­լի կու­սա­կա­լու­թեան կող­մէ Պատ­րիար­քա­րան ու­ղար­կուած պաշ­տօ­նա­գի­րը ա­կա­մայ ընդ­հա­տած էր պատ­րիար­քա­կան ընտ­րու­թեան ձեռ­նար­կե­լու գոր­ծըն­թա­ցին բնա­կա­նոն եր­թը։ Այդ պաշ­տօ­նագ­րի տրա­մադ­րու­թիւն­նե­րուն հի­ման վրայ ան­ցեալ ժա­մա­նա­կաշր­ջա­նին շա­րու­նա­կե­ցինք մեր գոր­ծու­նէու­թիւ­նը՝ որ­պէս ընդ­հա­նուր փո­խա­նորդ։

Հան­րա­պե­տու­թեան Վսե­մա­շուք Նա­խա­գահ Տիար Ռ. Թ. Էր­տո­ղան ներ­կայ տա­րե­մու­տին մեր հա­մայն­քին փո­խան­ցած էր իր պատ­գա­մը՝ որ­պէս­զի պատ­րիար­քա­կան ընտ­րու­թեան հա­մար սպա­սենք մին­չեւ 16 Ապ­րիլ 2017 թուա­կա­նին տե­ղի ու­նա­ցած հան­րա­քուէին։ Ըն­թաց­քին դժուար թէ նոր կար­գադ­րու­թիւն մը ըլ­լար պատ­կան իշ­խա­նու­թիւն­նե­րուն կող­մէ։ Մենք ընդ­հա­նուր փո­խա­նոր­դի մեր պաշ­տօ­նը տե­ւա­կա­նա­ցու­ցինք՝ հա­շուի առ­նե­լով, ըստ էու­թեան, եր­կու հան­գա­մանք։ Ա­ռա­ջի­նը այն էր, որ յաչս պե­տու­թեան Պատ­րիար­քա­կան Ա­թո­ռը ան­տէր ու անգ­լուխ չէր կրնար մնալ։ Երկ­րորդ պա­րա­գան այն էր, որ ա­ռանց պե­տու­թեան հետ ներ­դաշ­նա­կու­թեան չէինք կրնար գործ­նա­կա­նօ­րէն ձեռ­նար­կել պատ­րիար­քա­կան ընտ­րու­թեան։ Այս եր­կու ստի­պո­ղա­կան պա­րա­գա­նե­րը հա­շուի առ­նե­լով՝ ցայ­սօր սպա­սե­ցինք, որ­պէս­զի մեր Պատ­րիար­քու­թեան կա­յու­նու­թիւ­նը չեն­թար­կուի վտան­գի եւ այս ճա­նա­պար­հին յանձն ա­ռինք բա­զում զո­հո­ղու­թիւն­ներ, դի­մադ­րե­ցինք բո­ղոք­նե­րու, մա­նա­ւանդ մե­զի դէմ դի­տում­նա­ւոր կազ­մա­կեր­պուած մա­շե­ցու­ցիչ ար­շաւ­նե­րու։ Այդ բո­լո­րը ան­տե­սե­ցինք՝ Պատ­րիար­քա­կան Ա­թո­ռի գե­րա­գոյն եւ ան­սա­կար­կե­լի շա­հե­րը գե­րա­դա­սե­լով։ Հա­ւա­տա­րիմ մնա­ցինք նաեւ մեր Սուրբ Ե­կե­ղեց­ւոյ կարգ ու կա­նո­նաց՝ հա­կա­ռակ այն պնդում­նե­րուն, թէ ար­հա­մար­հած ենք զա­նոնք։
Ներ­կա­յիս ա­ւե­լի քան ա­միս մը ան­ցած է այն հան­րա­քուէէն ի վեր, որ գործ­նա­կա­նին մէջ ժամ­կէ­տա­յին սահ­մա­նի մը վե­րա­ծուած էր պատ­րիար­քա­կան ընտ­րու­թեան հա­մար։ Այս ժա­մա­նա­կաշր­ջա­նին շա­րու­նա­կած ենք մեր ջան­քե­րը՝ ընտ­րու­թեան յար­մար գե­տին պատ­րաս­տե­լու, այս ուղ­ղու­թեամբ նուա­զա­գոյն ե­րաշ­խիք­ներ ու­նե­նա­լու հա­մար։ Մեր հա­մո­զու­մը այն է, որ այս պա­հուն այ­լեւս ու­նինք տար­րա­կան պայ­ման­ներ, յար­մար գե­տին մը եւ այս բո­լո­րով կրնանք կեդ­րո­նա­նալ պատ­րիար­քա­կան ընտ­րու­թեան գոր­ծըն­թա­ցը յա­ռաջ մղե­լու նպա­տա­կին վրայ։

Զա­նա­զան ա­ռիթ­նե­րով յայտ­նած ենք, որ ճանչ­ցած ենք ու կը ճանչ­նանք մեր հո­գե­ւո­րա­կա­նաց դա­սու ե­րի­ցա­գոյն ան­դամ Գե­րաշ­նորհ Տ. Գա­րե­գին Ար­քե­պիս­կո­պոս Պեք­ճեա­նի հան­գա­ման­քը՝ որ­պէս տե­ղա­պահ։ Ըն­թաց­քին ո­րոշ շրջա­նակ­նե­րու տխուր ջան­քե­րով ստեղ­ծուած է այն թիւր տպա­ւո­րու­թիւ­նը, թէ մեր եր­կու­քին մի­ջեւ կան պայ­քար, մրցակ­ցու­թիւն եւ հա­կադ­րու­թիւն։ Պէտք է խոս­տո­վա­նինք նաեւ, որ ի­րե­րա­մերժ բարդ հա­ւա­սա­րակշ­ռու­թիւն­նե­րու ազ­դե­ցու­թիւ­նով մեր վա­րած պար­տա­կա­նու­թիւ­նը ա­կա­մայ մեզ սահ­մա­նա­փա­կած է՝ այդ թիւր տպա­ւո­րու­թիւն­նե­րը կան­խե­լու ճա­նա­պար­հին։
Այս յայ­տա­րա­րու­թիւ­նով կու գանք ուղ­ղա­կիօ­րէն տե­ղե­կաց­նել, որ մեր կող­մէ ար­դէն հրա­ւէր-նա­մակ մը ուղ­ղուած է Գե­րաշ­նորհ Տ. Գա­րե­գին Ար­քե­պիս­կո­պոս Պեք­ճեա­նին։ Հա­մա­զուած ենք, որ բա­ւա­րար շա­բաթ­ներ բո­լո­րած ենք՝ որ­պէս մի­ջան­կեալ ժա­մա­նա­կաշր­ջան։ Մեր հա­մայն­քը ու­նի անհ­րա­ժեշտ ազ­դան­շան­նե­րը՝ պատ­րիար­քա­կան ընտ­րու­թեան աշ­խա­տանք­նե­րուն սկսե­լու հա­մար։ Ուս­տի, Նո­րին Սրբազ­նու­թիւ­նը եղ­բայ­րա­բար հրա­ւի­րած ենք Պո­լիս՝ որ­պէս­զի այ­լեւս ժամ ա­ռաջ կազ­մուի նա­խա­ձեռ­նարկ մար­մին մը եւ ինքն ալ՝ որ­պէս տե­ղա­պահ, գլխա­ւո­րէ նա­խընտ­րա­կան գոր­ծըն­թա­ցը։ Այս քայ­լը առ­նե­լու հա­մար պէտք է սպա­սէինք ճի՛շդ տե­ղին ու ճի՛շդ ժա­մա­նա­կին։ Նպա­տա­կա­յար­մար պա­հը այժմ հա­սած է ար­դէն։

Երբ որ վե­րա­հա­սու դառ­նանք իր ժա­ման­ման թուա­կա­նին ու ժա­մուն, ա­պա մենք այս­տեղ պատ­շաճ կար­գադ­րու­թիւն­ներ պի­տի ը­նենք օ­դա­կա­յա­նէն իր դի­մա­ւոր­ման, «Հրա­շա­փառ»ի ա­րա­րո­ղու­թեամբ Ա­թո­ռա­նիստ Մայր Ե­կե­ղե­ցի մուտ­քին եւ ուխ­տի կա­տար­ման հա­մար։

Վստահ կրնաք ըլ­լալ, թէ յա­ռա­ջի­կայ շրջա­նին Տե­ղա­պահ Սրբա­զան Հայ­րը մեր ան­ձին մէջ պի­տի գտնէ ան­կեղծ ու պատ­րաս­տա­կամ հո­գե­ւոր եղ­բայր մը, գոր­ծա­կից մը, որ Պատ­րիար­քա­րա­նի լու­ծը վեր­ջին շուրջ տա­սը տա­րի­նե­րուն կրած ըլ­լա­լու փոր­ձա­ռու­թեամբ միշտ ի­րեն պի­տի զօ­րակ­ցի՝ որ­պէս­զի մեր Ա­թո­ռը այ­լեւս ժամ ա­ռաջ ու­նե­նայ իր նոր ազ­գըն­տիր գա­հա­կա­լը։ Վստահ ենք նաեւ, թէ մեր հո­գե­ւո­րա­կա­նաց դասն ու աշ­խար­հա­կան վա­րիչ­ներն ալ պի­տի հա­մախմ­բուին Տե­ղա­պահ Սրբա­զան Հօր շուրջ՝ մեր ա­ւան­դու­թիւն­նե­րուն յա­րիր ձե­ւով պատ­րիար­քա­կան ընտ­րու­թիւն մը փու­թով կազ­մա­կեր­պե­լու նպա­տա­կով։ Աս­տու­ծոյ կամ­քով ու ո­ղոր­մու­թեամբ, միաս­նա­կա­նու­թեամբ մենք կը յա­ջո­ղինք յաղ­թա­հա­րել բո­լոր դժուա­րու­թիւն­նե­րը եւ պատ­մու­թեան այս փու­լին մե­զի վի­ճա­կած ծանր պա­տաս­խա­նա­տուու­թեան գի­տակ­ցու­թեամբ՝ մեր Ա­թոռն ու սի­րե­ցեալ ժո­ղո­վուր­դը կ՚ա­ռաջ­նոր­դենք դէ­պի խա­ղաղ նա­ւա­հան­գիստ ու մեր ազ­գա­յին-ե­կե­ղե­ցա­կան կեան­քը կը վե­րագտ­նէ իր բնա­կա­նոն հու­նը։

Այս բո­լո­րէն տե­ղեակ պա­հած ենք նաեւ Ազ­գիս Վե­հա­փառ Հայ­րա­պե­տը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գա­րե­գին Բ. Ա­մե­նայն Հա­յոց Սրբազ­նա­գոյն Կա­թո­ղի­կո­սը, որ մեզ­մէ եր­բեք չի զլա­նար Իր ա­ղօթքն ու օրհ­նու­թիւն­նե­րը՝ որ­պէս գլուխն Հա­յաս­տա­նեայց Ա­ռա­քե­լա­կան Սուրբ Ե­կե­ղեց­ւոյ։

Միշտ ա­ղօ­թող կը մնանք մեր սի­րե­լի հանգս­տեան կո­չուած պատ­րիար­քին՝ Ա­մե­նա­պա­տիւ Տ. Մես­րոպ Ար­քե­պիս­կո­պոս Մու­թա­ֆեա­նի հա­մար։ Մենք նուի­րա­կան ա­ւանդ մը կը հա­մա­րենք իր կող­մէ մե­զի վստա­հուած լու­սա­րա­րա­պե­տի պաշ­տօ­նը, զոր յա­ռա­ջի­կայ շրջա­նին պի­տի շա­րու­նա­կենք վա­րել՝ զօ­րակ­ցե­լով Տե­ղա­պահ Սրբա­զան Հօր։

Վեր­ջին շուրջ տա­սը տա­րուան ըն­թաց­քին մեր ստանձ­նած ա­ռա­քե­լու­թեան կեն­սա­գործ­ման ճա­նա­պար­հին մե­զի հա­մար միշտ զգա­լի ե­ղած է մեր հա­ւա­տա­ցեալ ժո­ղո­վուր­դին բա­րո­յա­կան նե­ցուկն ու ա­ղօ­թակ­ցու­թիւ­նը։ Որ­քան որ ալ բո­լո­րած ըլ­լանք ա­լե­կո­ծեալ շրջան մը՝ կը փա­փա­քինք ընդգ­ծել, որ դառ­նու­թիւն կամ սրտնե­ղու­թիւն չու­նինք ոե­ւէ մէ­կուն դէմ եւ մեր հա­մայն­քի իւ­րա­քան­չիւր զաւ­կին նկատ­մամբ տո­գո­րուած ենք սի­րոյ, յար­գան­քի եւ հա­րա­զա­տու­թեան զգա­ցում­նե­րով։ Մենք պատ­րաստ ենք թէ՛ Բարձ­րեալն Աս­տու­ծոյ եւ թէ պատ­մու­թեան դա­տաս­տա­նին ներ­կա­յա­նա­լու՝ մեր հա­մեստ հնա­րա­ւո­րու­թիւն­նե­րու նե­րած չա­փով ծա­ւա­լած գոր­ծու­նէու­թեան հա­մար։

Մեր կոչն է հա­մախմ­բուիլ Տե­ղա­պահ Սրբա­զան Հօր շուրջ եւ ջանք ու ե­ռանդ չխնա­յել՝ ժամ ա­ռաջ մեր Ա­թո­ռի նոր գա­հա­կա­լը ող­ջու­նե­լու ճա­նա­պար­հին։ Ի­րեն այժ­մէն կը մաղ­թենք բա­րի գա­լուստ, յա­ջո­ղու­թիւն, ուժ եւ կա­րո­ղու­թիւն՝ ի պայ­ծա­ռու­թիւն եւ յան­սա­սա­նու­թիւն մեր դա­րա­ւոր Պատ­րիար­քա­կան Ա­թո­ռին։

Հայ­րա­կան սի­րով եւ օրհ­նու­թեամբ՝

Ա­ՐԱՄ ԱՐ­ՔԵ­ՊԻՍ­ԿՈ­ՊՈՍ Ա­ԹԷ­ՇԵԱՆ
Պատ­րիար­քա­կան Ընդ­հա­նուր Փո­խա­նո­րդ