Էդվարդ Նալբանդյանը Մադրիդում կմասնակցի միջազգային նախարարական համաժողովի
Մայիսի 24-ին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի և ելույթ կունենա Մադրիդում կայանալիք «Մերձավոր Արևելքում ազգային և կրոնական բռնությունների զոհերը» խորագրով միջազգային նախարարական համաժողովին։ Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։