Փաշինյանը ցուցակ է կազմում. «Հրապարակ»
«44-օրյա պшտերազմի ժամանակ 4800 զnհ ունեցանք». Խաչատուրյանի «վրիպակը» (տեսանյութ)
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»Ճամբարի «զոհերը». «Հրապարակ»․ Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ»Իլոն Մասկի America PAC-ը $800 հազար է ծախսել հանրապետականներին աջակցելու համարՍկսվեց քվե մուրալու արշավը. «Հրապարակ»«Շերիֆը» չի ընդունել մեղադրանքը. Մարտի 1-ի գործերից մի քանիսը կարող են դատարան չհասնեն․ «Ժողովուրդ»Յուրայիններին իր հետ է տարել. «Հրապարակ»Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»Նախկին նախագահների հետ կապի մեջ է. «Հրապարակ»Արզնիում սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն․ պայքար՝ 9 մանդատի համար․ «Ժողովուրդ»Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վտանգավոր բեռների փոխադրման գործընթացում. «Փաստ»Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը․ 43.5 մլն դրամ եկամուտ, Maserati․ «Ժողովուրդ»Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդՄոսկվայի ուղղությամբ թռչող 9 անօդաչու է ոչնչացվել«Հեզբոլլահ»-ը աղետ չի համարում հարավային Լիբանանում Իսրայելի կողմից բարձունքների գրավումըԿատար․ Իրանը հարվածել է նաև քաղաքացիական և բնակելի օբյեկտներիՎրաստանում վերջին շաբաթվա ընթացքում վառելիքի գներն աճել ենՄոսկվայի Վնուկովո և Դոմոդեդովո օդանավակայաններում վերացվել են սահմանափակումներըՌաֆինյան կրկնել է Մեսսիի և Ռոնալդուի բացառիկ ցուցանիշը Լա լիգայումԶգուշացնում են՝ ապօրինի առևտրի դեպքերը կկանխվեն օրենքով սահմանված խիստ միջոցներովՀայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների ժամկետներըԱՄՆ-ը Ռուսաստանին և Ուկրաինային խնդրել է դադարեցնել փոխադարձ հարվածներըԳևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ՝ ներդրումային համաժողովի մասնակցելուՄոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանըԶելենսկին խոստացել է Ուիթքոֆի և Քուշների այցի ընթացքում չհարվածել ՌուսաստանինԱՄՆ-ն դեմ է քվեարկել Equal Earth նախագծի աջակցությանը միտված ՄԱԿ-ի բանաձևինԱՄՆ-ի դաշնակիցներն աջակցում են Իրանի դեմ արշավին․ ԲեսենթՇատվանում 27-ամյա երիտասարդի են դանակահարել. 25-ամյա կասկածյալը ձերբակալվել էՎլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրելՎահան Կոստանյանը և Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալն առանձնանշել են համագործակցության ոլորտներըԳագիկ Բեգլարյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման վերաբերյալ բողոք կներկայացվի․ պաշտպանՍեուտայի բնակիչները փորձել են դադարեցնել ներգաղթյալների համար կենտրոնի շինարարությունըՈւկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցրել Սոչիին. չեղարկվել են հարյուրավոր չվերթներՆարիշկին․ ԵՄ երկրները «ամբողջ ծավալով» մասնակցում են Ուկրաինայի ռազմական գործողություններինՀԱՊԿ անդամ երկրները համակարգել են դիրքորոշումները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգի հարցերի շուրջՎրաստանում երկրաշարժ է գրանցվելՓաշինյանը պաշտոնից ազատել է Ֆինանսների փոխնախարարի ժամանակավոր պաշտոնակատարինՌուբինյանը ԱԺ աշխատակազմի փոխղեկավար է վերանշանակելCOP-17-ի անցկացմանն ընդառաջ «Նորագյուղում» նոր ենթակայանի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտինԽոշոր ավտովթար Երևանում․ բախվել է 4 ավտոմեքենա, կա 5 վիրավոր, 3-ը՝ անչափահասԱլեքսեյ Օվերչուկն ու Մոնղոլիայի վարչապետը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացումըՕտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱՊետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. Փաշինյան«Թրամփի ուղի» ծրագրի հիմնարկեքի արարողությունը կարող է տեղի ունենալ 2027 թվականի սկզբին․ ՄկրտչյանՎրացի լրագրողներն ու բլոգերներն այցելել են օկուպացված ՇուշիՄի բան հստակ է․ Հայաստանի քաղաքացին չի ընտրել Ալիևին․ Տիգրան Աբրահամյան

Վանաձորի քաղաքապետի աստղային փառքը «կրծել է» նրա բանականությունը

Իշխող Հանրապետական կուսակցության խոստացված «Անվտանգություն և առաջընթացն» այլևս կարգախոսից գործի է անցել, սակայն հակառակ իմաստով։ Չկարողանալով ապահովել իր երկրի քաղաքացիների անվտանգությունը և առաջընթացը՝ իշխանությունը որոշել է վերջնականապես ոչնչացնել նրանց՝ կոտորած սկսելով մշակութային ու կրթական ոլորտներում։

Իհարկե, ինչպես ասում են, այս ալիքի տակ ընկել է նաև Լոռիի մարզկենտրոն Վանաձորը՝ իր նորընտիր քաղաքապետի կամավորությամբ։ Երբեք Հանրապետական կուսակցության սկզբունքներին չհարած ու միայն իր աթոռը ձեռք գցելու համար Հանրապետականի շարքերն անցած Մամիկոն Ասլանյանը փորձում է արդարացնել իրեն վստահություն հայտնած ու ընտրության հարցում իրեն օգնության ձեռք մեկնած հանրապետականներին։

Վանաձորում օպտիմալացվում է 8 գրադարան և մի քանի մարզադպրոցներ։ Աշխատանքից ազատվելու է նաև 42 գրադարանավար։ Իհարկե, հասկանալի է, որ երկրի վիճակը ծանր է, բյուջեն՝ սուղ, բայց անընդունելի է, երբ այդ սուղ բյուջեի միջոցներն ուղղվում են իշխող կուսակցության գրպանները, և տնտեսվում են երկրի զարկերակային համարվող կառույցները պահելու դեպքում։

Պարզապես ծիծաղելի է Վանաձորի գրադարանների օպտիմալացման թեմայի շուրջ քաղաքապետ Ասլանյանի՝ լրատվամիջոցներին տված հարցազրույցը։ Մի կողմ թողնենք զգացմունքայինն ու մարդկային գործոնը, որն ընդհանրապես չկար նրա զրույցի ժամանակ, քանի որ քաղաքապետը վերջին շրջանում աստղային հիվանդությամբ է սկսել տառապել, ու փառքն աստիճանաբար «կրծում է» նրա բանականությունը։ Նրա խոսքում աչքի զառնեց այն ոգևորությունը, որով նա արդարացնում է Հանրապետականի օպտիմալացման քայլը։ Չենք քննարկում՝ ձայներ է ստացել, պետք է վճարի, դա նրա «ճիտին պարտքն է»․․․

Հարկ ենք համարում, սակայն, նկատել, որ նույնիսկ օպտիմալացման դեպքում, քաղաքապետը չպետք է կորցներ իր խոհեմությունը՝ մինչև իսկ այնքան, որ միանգամից  գրադարանի 42 աշխատողի, ասել է թե՝ մտավորականների, թողնի անաշխատանք։ Այս մտավորականները շատ գումար չեն ստանում՝ 50-60 հազար դրամ աշխատավարձ։ Նրանցից շատերն են բազմաթիվ թոհուբոհի միջով անցել ու հասել այսօրվան, նրանցից շատերն այն մարդիկ են, ովքեր իրապես դարփնեկիրներ են, բայց մնացել են ստվերում, աննկատ ու համեստորեն իրենց օրվա հացն են վաստակում, մինչդեռ կարող էին շատ պաշտոնյաների նման զոռբայությամբ աթոռ փախցնել։

Ու եթե նրանք այսօր հարմարվել են իրենց վիճակին ու բավարարվում են 50-60 հազար աշխատավարձով՝ չպետք է նրանց միանգամից փողոց նետել ու շպրտել երեսներին, որ իրենք «անօգուտ մասսա են՝ ինչպես կույրաղիքը։ Եթե քաղաքապետն ինքը կորցրել է իր մտածելու ունակությունը, ապա հարկ է հուշել նրան, որ օպտիմալացումը միանգամից չեն անում, այլ աստիճանաբար, ասենք մինչև մեկ տարվա ընթացքում։ Թեկուզ հենց նրա համար, պարո՛ն Ասլանյան, որ այդ մարդիկ իրենց գոնե հոգեբանորեն տրամադրեն այդ վիճակին։

Մեկնաբանություններն ավելորդ են․․․ Հաշվարկ են արել՝ պետությունն այս կրճատումներով տարեկան կտնտեսի ավելի քան 25 մլն դրամ, իսկ հաշվարկվե՞լ է արդյոք, թե տնտեսապես հետընթաց ապրող ու աղքատ այս քաղաքում, որտեղ աշխատավարձը բավականին ցածր է, ինչպես են ապրելու կրճատված մտավորականներն ու նրանց ընտանիքները, ովքեր գուցե հենց այդ աշխատավարձի հույսին էին։ Ո՛չ, չեն հաշվարկել․․․ չի հաշվարկվել նաև, թե այս 42-ից քանիսը կարող են հաղթահարել իրենց՝ «ավելորդ» դառնալու բարդույթը։

NEWSPRESS.am