Քարվաճառ-Վարդենիս միջպետական ճանապարհին կիրականացվեն պայթեցման աշխատանքներ
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ Քարվաճառ-Վարդենիս միջպետական ճանապարհի 23-րդ կիլոմետրին քարաթափման վտանգը վերացնելու համար իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Այդ նպատակով սույն թվականի մայիսի 23-ին առավոտյան ժամը 6։00-ից նշված ճանապարհահատվածը փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոն՝ շուրջօրյա գործող հետևյալ հեռախոսահամարներով՝ 047-94-09-11, 047-94-39-11։