Արոնյանը կմասնակցի Norway Chess գերմրցաշարին
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը կմասնակցի հունիսի 5-ից 17-ը Ստավանգերում հինգերորդ անգամ անցկացվող Norway Chess գերմրցաշարին:
Մասնակիցների կազմը. աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսեն (Նորվեգիա),Լևոն Արոնյան (Հայաստան), Ուեսլի Սո (ԱՄՆ), Վլադիմիր Կրամնիկ (ՌԴ), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Անիշ Գիրի (Նիդեռլանդներ), Սերգեյ Կարյակին (ՌԴ):