«Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան ԱբրահամյանԵղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-իցՇաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո»Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ջեյ Դի ՎենսԼավրով․ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոններըԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ըԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետՀետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը Արցախի ազատագրումն էր. իրանագետՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՀայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ․ Արմեն ԱշոտյանԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԱննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ «Հրապարակ»Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենՄտահոգիչ ենք համարում ընկերությանը վերաբերող ոչ ճշգրիտ տեղեկատվության հրապարակումը. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել«Կակ միլինկի՝ կընտրեն, ՔՊ-ի համար վիզ առեք»․ տնային կալանք՝ Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնյայինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիները«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիրՄակրոնը Մերձավոր Արևելքում է, քանի որ Ֆրանսիայի էներգետիկ անվտանգությունը մեծապես կախված է ինչպես ռուս-ուկրաինական պшտերազմից, այնպես էլ Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող իրավիճակից. Զաքարյան«ՀՀ կառավարությունը մասնակցեց հանքարդյունաբերական մի աղետաբեր ծրագրի մեկնարկին». ավելի քան 40 կազմակերպություն դիմել է COP17-ի մասնակիցներինՖրանսիայի ոստիկանները ձերբակալել են ցույցերի մասնակցած հարյուրավոր մարդկանցՄեկնարկել է «Քույր դպրոցներ» մշակութային կրթության նպատակային ծրագրի աշնանային փուլըՎերացվել է ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըԵնոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվենԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո Հայաստանին տնտեսական հարված է սպասվում. ԶեկույցՓարպիում գումարային հարցերի շուրջ վեճն ավարտվել է hրազենային կրակnցով․ կա զnհԿենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀՀակակոռուպցիոն դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու միջնորդություններըԿիևին, Դնեպրին և Զապորոժիեին հասցված հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահшցել է
Իրանի ԱԳՆ խոսնակը նախազգուշացրել է Ադրբեջանին«Էլդրայվ» ընկերությունը պարզաբանում է տարածել ավտոմեքենաների մատակարարման ուշացումների վերաբերյալԱբսուրդ ձևով ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար. Հայկ ՖարմանյանԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով Հայաստանի համար գազի գինը կարող է աճել 69%-ովՄշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ՝ հայ ժողովուրդը քրիստոնեական իր հավատքով ու լավատեսությամբ հաղթահարել է դարերի փորձությունները. Վեհափառ ՀայրապետԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները՝ Նորվեգիայում․ Ուիթքոֆն արդեն Օսլոյում է«Արի՛, բոլոր հարցերի պատասխանները ուղիղ եթերով կստանաս»․ Գերասիմ Վարդանյանը Փաշինյանին հրավիրում է բանավեճի«Ֆայրբըրդ Էյայ»-ը ՀԷՑ-ին ավելի քան 244 մլն դրամ է վճարել սպառած էլեկտրաէներգիայի դիմաց. Ռոմանոս ՊետրոսյանԳազի թանկացման վտանգը Հայաստանում․ ԿԲ-ն պատրա՞ստ է դիմակայել գնաճինՍտամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը վերցվել է ուժեղացված հսկողության տակ
Կնոջը հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և խուլիգանություն կատարելու հոդվածների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ
Կիսագրագետ անհատներին որպես գիտական ներկայացնելը հազիվ թե հատուկ նպաստ բերեն «աղվանականացման» քաղաքականությանը, որին լծվել է Ադրբեջանը

Զարուհի Փոստանջյանը պահանջում է իրեն և իր դստերը ճանաչել տուժող

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը պահանջում է իրեն և իր աղջկան՝ Լիլիթ Դրամփյանին, ճանաչել տուժող, ինչպես ԿԸՀ-ից պահանջում է 2017 թվականի մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրությունները ճանաչել անվավեր, իրավապահ մարմիններից` հանցագործություն կատարելու փաստերի առիթով անհապաղ հարուցել քրեական գործ: Այդ մասին ասված է Զարուհի Փոստանջյանի տարածած հայտարարության մեջ։

«Ընտրությունների նախորդ օրը և ընտրության օրը, իմ և իմ վստահված անձ` Լիլիթ Դրամփյանի կողմից լայնածավալ, կազմակերպված ընտրակեղծարարության մասին ահազանգը և հանցագործության կատարման փաստերի վերաբերյալ հայտարարությունը իրավապահ մարմինների ու ԿԸՀ-ի կողմից մանրակրկիտ քննության առարկա դարձնելու փոխարեն ոչ միայն անտեսվել են, այլև դեռ ավելին` ոստիկանական մեծաթիվ ջոկատի ներկայացուցիչների միջամտությամբ պարտակվել: Ոստիկանության կողմից իմ և Լիլիթ Դրամփյանի նկատմամբ կիրառվել է բռնություն, մեզ ապօրինի զրկել են ազատ տեղաշարժվելու հնարավորությունից ու ապօրինի ազատազրկել:

Մեր նկատմամբ ոստիկանների կողմից իրականացված ապօրինությունները` բռնությունը, ազատ տեղաշարժվելու սահմանափակումը և ապօրինի ազատազրկումը, մեզ մարմնական վնասվածքներ հասցնելը ընտրության օրը` ժամը 13:30-ի սահմաններում, հեռարձակվել է ուղիղ եթեր, որից հետո ավելի ուժգին շարունակվել է ընտրակեղծարարությունը, իսկ ահաբեկված ընտրողները չեն գնացել ընտրատեղամաս, ինչը նաև ազդել է ընտրողների ակտիվ մասնակցության վրա, որի հետևանքով արձանագրվել է ցածր մասնակցություն:

2017 թվականի մայիսի 14-ին` Երևանի ավագանու ընտրությունների օրը ես և իմ վստահված անձ` Լիլիթ Դրամփյանը, ոստիկանության հարձակման հետևանքով ստացել ենք մարմնական վնասվածքներ և տեղափոխվել բուժ հաստատություն:

Ես հրապարակավ հայտնել եմ, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված հետևյալ հանցակազմերով, այն է` խոշտանգում, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրում, հանցագործության պարտակում, ապօրինի որոշման կայացում և անձին ապօրինի ազատությունից զրկում, ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում, մարդու և քաղաքացու իրավահավասարության խախտում, մարմնական վնասվածքների պատճառում` ընդհուպ մինչև ծանր մարմնական վնասվածքներ հասցնելը, տեղի է ունեցել Երևանի քաղաքապետի թեկնածուի և ՀՀ Աժ պատգամավորի ու նրա վստահված անձի` Լիլիթ Դրամփյանի նկատմամբ, սակայն դեպքից անցել է 7 օր, ոչ ինձ և ոչ էլ Լիլիթ Դրամփյանին տուժող չեն ճանաչել:

2017 թվականի մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրությունների գործընթացը, որը տեղի է ունեցել հավաստի և պարբերաբար ստացվող տեղեկություններով՝ քաղաքացիների ուղղորդման, ձայների գնման, պետական ոլորտի՝ դպրոցներ, հիվանդանոցներ և մասնավոր ընկերությունների աշխատակիցների վրա ճնշումների և վարչական ռեսուրսների կիրառման մասին ահազանգերով իրավապահ մարմինների կողմից դիտավորյալ անտեսվել է, քանի որ նրանք կազմակերպված լայնածավալ ընտրակեղծարարության գործուն մասնակիցն են եղել:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բողոքներին հետամուտ չի եղել, որն էլ, իր հերթին, նպաստել է զանգվածային կազմակերպված ընտրակեղծարարությանը:

Իրավապահ մարմիններից պահանջում եմ հանցագործություն կատարելու փաստերի առիթով անհապաղ հարուցել քրեական գործ, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված հետևյալ հանցակազմերով, այն է` խոշտանգում, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրում, հանցագործության պարտակում, ապօրինի որոշման կայացում և անձին ապօրինի ազատությունից զրկում, ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում, մարդու և քաղաքացու իրավահավասարության խախտում, մարմնական վնասվածքների պատճառում` ընդհուպ մինչև ծանր մարմնական վնասվածքներ հասցնելը»,- ասված է հայտարարության մեջ: