Վարչապետը նոր մամուլի քարտուղար ունի
Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արամ Արարատյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար:
«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Արամ Արարատյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար»,- ասված է վարչապետի որոշման մեջ։