«Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան ԱբրահամյանԵղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-իցՇաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո»Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ջեյ Դի ՎենսԼավրով․ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոններըԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ըԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետՀետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը Արցախի ազատագրումն էր. իրանագետՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՀայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ․ Արմեն ԱշոտյանԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԱննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ «Հրապարակ»Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենՄտահոգիչ ենք համարում ընկերությանը վերաբերող ոչ ճշգրիտ տեղեկատվության հրապարակումը. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել«Կակ միլինկի՝ կընտրեն, ՔՊ-ի համար վիզ առեք»․ տնային կալանք՝ Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնյայինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիները«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիրՄակրոնը Մերձավոր Արևելքում է, քանի որ Ֆրանսիայի էներգետիկ անվտանգությունը մեծապես կախված է ինչպես ռուս-ուկրաինական պшտերազմից, այնպես էլ Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող իրավիճակից. Զաքարյան«ՀՀ կառավարությունը մասնակցեց հանքարդյունաբերական մի աղետաբեր ծրագրի մեկնարկին». ավելի քան 40 կազմակերպություն դիմել է COP17-ի մասնակիցներինՖրանսիայի ոստիկանները ձերբակալել են ցույցերի մասնակցած հարյուրավոր մարդկանցՄեկնարկել է «Քույր դպրոցներ» մշակութային կրթության նպատակային ծրագրի աշնանային փուլըՎերացվել է ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըԵնոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվենԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո Հայաստանին տնտեսական հարված է սպասվում. ԶեկույցՓարպիում գումարային հարցերի շուրջ վեճն ավարտվել է hրազենային կրակnցով․ կա զnհԿենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀՀակակոռուպցիոն դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու միջնորդություններըԿիևին, Դնեպրին և Զապորոժիեին հասցված հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահшցել է
Իրանի ԱԳՆ խոսնակը նախազգուշացրել է Ադրբեջանին«Էլդրայվ» ընկերությունը պարզաբանում է տարածել ավտոմեքենաների մատակարարման ուշացումների վերաբերյալԱբսուրդ ձևով ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար. Հայկ ՖարմանյանԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով Հայաստանի համար գազի գինը կարող է աճել 69%-ովՄշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ՝ հայ ժողովուրդը քրիստոնեական իր հավատքով ու լավատեսությամբ հաղթահարել է դարերի փորձությունները. Վեհափառ ՀայրապետԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները՝ Նորվեգիայում․ Ուիթքոֆն արդեն Օսլոյում է«Արի՛, բոլոր հարցերի պատասխանները ուղիղ եթերով կստանաս»․ Գերասիմ Վարդանյանը Փաշինյանին հրավիրում է բանավեճի«Ֆայրբըրդ Էյայ»-ը ՀԷՑ-ին ավելի քան 244 մլն դրամ է վճարել սպառած էլեկտրաէներգիայի դիմաց. Ռոմանոս ՊետրոսյանԳազի թանկացման վտանգը Հայաստանում․ ԿԲ-ն պատրա՞ստ է դիմակայել գնաճինՍտամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը վերցվել է ուժեղացված հսկողության տակ
Կնոջը հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և խուլիգանություն կատարելու հոդվածների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ
Կիսագրագետ անհատներին որպես գիտական ներկայացնելը հազիվ թե հատուկ նպաստ բերեն «աղվանականացման» քաղաքականությանը, որին լծվել է Ադրբեջանը
Միջազգային

Պատերազմի պատրաստվող Ադրբեջանն անտեսելու է Մինսկի խմբի հայտարարությունները

Մինսկի խումբը հանդես է եկել Ադրբեջանին դատապարտող՝ հասցեական քննադատությամբ՝ կապված առաջնագծում Բաքվի սադրանքների հետ։ Ադրբեջանն իհարկե այդ հայտարարությունը սվիններով կընդունի՝ կմեղադրի Մինսկի խմբին միակողմանի՝ հայամետ դիրքորոշման մեջ և այլն, սակայն ամենակարևոր դա չէ․ ամենակարևորն այն հանգամանքն է, որ Բաքվի համար միևնույն են այդպիսի հայտարարությունները՝ Ադրբեջանը հասկացել է մեկ բան՝ ղարաբաղյան խնդիրը քաղաքական, դիվանագիտական լուծում չունի՝ պատերազմի պատրաստվող Ադրբեջանը Մինսկի խմբի հերթական, այո՝ նախորդներից ավելի կոշտ հայտարարությունն ընդունելու է ի գիտություն և շարունակի թե սադրանքները՝ ցույց տալու համար, որ նրանք «չվախեցան» Մինսկի խմբից, ինչպես նաև սեփական հասարակությանը ցույց տալով, որ անգամ գերտերությունները՝ ԱՄՆ, Ֆրանսիա, ՌԴ, «հայերի կողմից» են և միակ ելքը Ղարաբաղը պատերազմի միջոցով «հետ բերելն» է։

Հայկական կողմերը չպետք է շատ մեծ հույսեր կապեն կամ ոգևորություն ապրեն Մինսկի խմբի հայտարարությունից՝ Ադրբեջանը հենց պատրաստ լինի ապրիլի կրկնությանը՝ նրանք դիմելու են այդ քայլին՝ ոչ Մոսկվայի, ոչ Վաշինգտոնի «զանգերը» հետ չեն պահելու նրանց։ Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները, թուրք օդաչուների տեղակայումն Ադրբեջանի տարածքում՝ ադրբեջանցի օդաչուների մարզելու կամ նրանց կործանիչներով Ղարաբաղի դեմ հնարավոր գործողություններ սկսելը խոսում է այն մասին, որ Արցախի մասով դիվանագիտական հայտարարությունները չարժեն այն թղթի կտորը, որի վրա դրանք տպվում և տարածվում են։

Ղարաբաղն ու ՀՀ-ը պետք է ինտենսիվորեն պատրաստվեն պատերազմի՝ Ադրբեջանի կողմից հայկական զինտեխնիկայի խոցումը Սպայքի միջոցով խոսում է այն մասին, որ Ադրբեջանը հաջորդ պատերազմի ընթացքում օգտագործելու է նորագույն զինտեխնիկա՝ իսրայելական, թուրքական, ռուսական, անգամ սեփական արտադրության՝ օրինակ անօդաչուներ (Զերբէ) և տարբեր տրամաչափի արկեր։

Ստոկհոլմի խաղաղության հարցերի ուսումնասիրությունների կենտրոնը (SIPRI) հրապարակել է Ադրբեջանի կողմից 2015-2016թթ.-ին գնված զենքերի ցուցակը։ Ադրբեջանին զենքերի հիմնական մատակարարողներն են՝ Իսրայելը, ՌԴ-ը և Թուրքիան։ SIPRI-ի տվյալներով, նախորդ տարի Ադրբեջանն Իսրայելից գնել է OPV-62 նավեր, Orbiter-1K անօդաչու, «Барак-8» զենիթա-հրթիռային համակարգ, EL/M-2080 Green Pine հակահրթիռային համակարգի ռադարներ, LAHAT թեթև հակատանկային կառավարվող հրթիռներ, Harop անօդաչուներ, SandCat զրահամեքենաներ, Spike-NLOS ունիվերսալ հրթիռներ և այլն։ Բացի այդ, Ադրբեջանն Իսրայելից 2016թ.-ին պատվիրել է «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգը։

Բաքուն նաև տարբեր զինատեսակներ է գնել ՌԴ-ից՝ հիմնականում հարձակողական, ինչպես նաև Ուկրաինայից ու Բելառուսից։ Չմոռանանք նաև նրանց «ավագ եղբայր» Թուրքիայի ու Անկարա-Բաքու ռազմա-տեխնիկական համագործակցության մասին։

Ելնելով վերոնշյալից ու այն հանգամանքից, որ Ադրեջանն ունի սեփական ռազմա-արդյունաբերական համալիր՝ ժամանակ առ ժամանակ ցուցադրում է զրահամեքենաներ, սեփական արտադրությամբ Զերբե անօդաչուներ, փորձում է ինքնաբավ դառնալ արկերի և այլ զինատեսակներում, Բաքուն պատրաստվում է լայնածավալ պատերազմի, սակայն դա երկարաժամկետ ռազմավարություն է։ Մեծ պատերազմն Ադրբեջանին տնտեսապես ձեռնտու չէ, սակայն լոկալ բնույթի հյուծիչ պատերազմն նրանց մարտավարական նպատակն է լինելու։

Ինչ վերաբերում է մարտավարական խնդիրներին, նրանք փորձում են միջին և մանր սադրանքներով «բարելավել» իրենց համար շփման գիծն ու դիրքերի կոնֆիգուրացիան, ինչպես դա եղել է ապրիլյան քառօրյայի ժամանակ։
Ադրբեջանը գնում է անօդաչուներ՝ հետախուզական ու հարվածային, կամիկաձե տիպի անօդաչուների սեփական արտադրությունն է սկսել զգալով դրանց արդյունավետությունը ապրիլին։ Անօդաչուները հաջորդ ռազմական գործողությունների ժամանակ օգտագործվելու են թե հետախուզական՝ ԼՂՀ խորքում զորքերի տեղաշարժը հսկելու, ինչպես նաև հարվածային նպատակներով՝ հարվածելով թիկունքից առաջնագիծ օգնության շտապող զինտեխնիկայի շարասյուններին, շարքից հանելով ենթակառուցվածքներն ու հարվածի տակ պահելով Քելբաջարի ու Լաչինի ճանապարհները, որպեսզի ՀՀ-ից օգնության ինտենսիվությունը սահմանափակվի։

Հարվածներ կարող են հասցվել նաև Ստեփանակերտի դեռևս չգործարկված օդանավակայանին, թռիչքուղուն և այլն՝ Երևան–Ստեփանակերտ օդային ճանապարհով ռազմական աջակցությունը խափանելու համար։

Ինչ վերաբերում է Իսրայելից գնված հակատանկային զենքերին, ապա դրանք օգտագործվելու են ինչպես հարձակողական նպատակներով՝ Spike լազերային մարտագլխիկներով հրթիռները ունիվերսալ են՝ դրանք կարելի է տեղակայել ինչպես զրահապատ մեքենաների, այնպես էլ տանկերի, ուղղաթիռների ու օդանավերի վրա։
Իսկ Spike-NLOS հրթիռները թույլ են տալիս խորքից՝ ուղիղ տեսանելիության առումով պաշտպանված դիրքերից, հարվածներ հասցնել խրամատներին ու ինժեներական կառույցներին՝ դզոտ, դոտ և այլն։

Բացի այդ, տվյալ զինատեսակները կարող են օգտագործվել տանկային գրոհները խափանելու համար՝ այդ հակատանկային միջոցներն ու կամիկաձե/հարվածային անօդաչուներն (տեխնիկական միջոցները թույլ են տալիս մարտը վարել առցանց ռեժիմով) կարող են շարքից հանել տանկային ցանկացած գրոհ։

Ադրբեջանը փաստորեն, ըստ գնված զինատեսակների ցուցակի՝ շատ զինատեսակների մասին տեղեկատվությունը տեղ չի գտնում բաց աղբյուրներում, պատրաստվում է թե հարձակողական, թե պաշտպանական՝ հայկական կողմի Քռի ափ դուրս գալը կանխող, պատերազմական գործողություններին։

Հայկական կողմերը պետք է լրջորեն վերլուծեն ռազմական առկա իրավիճակն ու ելնելով նպատակահարմարությունից ասիմետրիկ, կանխարգելիչ հարվածներ իրականացնեն, քանի դեռ սպառազինությունների մրցավազքում խախտված բալանսը չի հասել կրիտիկական մակարդակի։

Արտյոմ Բալասանով